Saturday, 26 11 2022
01:00
Մունդիալ-2022․ Արգենտինան հաղթեց Մեքսիկային
Թուրքիայի պաշտպանության նախարարը շտապ խորհրդակցություն է հրավիրել
Կատարից 10 միլիարդ դոլար Թուրքիային. Reuters
Ադրբեջանի ՊՆ-ին չի բավարարել ՌԴ ՊՆ հայտարարությունը
Քննարկվել են տեսչական մարմինների գործունեությանը վերաբերող հարցեր
Լիբանանի քաղաքացիները Խանջյան փողոցում ծեծկռտուք են կազմակերպել
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Վրաստանը 2022թ. հունվար-հոկտեմբերին 600 միլիոն դոլարի ավտոմեքենա է վերաարտահանել
Թուրքիան ցանկանում է ռուսական ցորենից ալյուր արտադրել
22:15
Նորվեգիան 195 մլն դոլար է հատկացնում Ուկրաինային
Բաքուն միջանցքը ներկայացնում է որպես մեգածրագրերի մաս, մինչդեռ այն ռուս-ադրբեջանական նախագիծ է
21:58
Մունդիալ-2022․ Մբապեի դուբլը Ֆրանսիային դուրս բերեց 1/8-րդ եզրափակիչ
Մասկը հայտնել է, թե երբ կթողարկի իր սմարթֆոնը
Կառավարությունը չի ուզում պառակտում առաջացնել, որևէ արտառոց բան չկա  
21:30
ՆԱՍԱ-ն ցույց է տվել, թե ինչպիսի տեսք ունի Ուկրաինան հոսանքազրկման ժամանակ
Ապրել «կարմիր գայլախտով», բայց լուսավոր մտքերով
ՀԱՊԿ-ի «նավերը» չեն բարձրանա մեր լեռները․ «Գոդոյին սպասելիս»
Հայաստանում ապաստան ստանալու 700 խնդրագիր է ստացվել
20:30
Ջենիֆեր Լոպեսը հայտնել է նոր ձայնասկավառակ թողարկելու մասին
Գանձաքար-Բերդ ավտոճանապարհին բեռնատարն ընկել է ձորը. վարորդը մահացել է
20:00
ԱՀԿ-ն կոչ է արել հարմարեցնել Covid-ի ռազմավարությունը երկրների կոնկրետ իրավիճակին
19:58
Մունդիալ-2022․ Լեհաստանը կարևոր հաղթանակ տարավ
Տոյվո Կլաարն Ադրբեջանում է
19:30
Վախճանվել է Բելառուսի ԱԳ նախարարը
Ալիևի հոխորտանքների պատճառն այն է, որ Իրանը շատ համբերատար եղավ․ եթե Մոսկվան չհերքի՝ ուրեմն միջանցքը հենց իր նախագիծն է
19:00
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն օր 6
Թուրքիայում վթարի է ենթարկվել մարդատար ավտոբուս
18:30
Ռուսական հրթիռները Կիևը թողել են մթության մեջ
18:15
Բելգիայի վարչապետը ժամանել է Կիև
Չկա երաշխիք, որ ՌԴ հակազդեցությանը հանդիման կստանանք Արևմուտքի աջակցությունը

Գյումրիում շենքերից մեկում հայտնաբերվել է 2 դի

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի 9/9 շենքի բնակարաններից մեկում ծուխ է նկատվել, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները բացելով նշված շենքի 4-րդ հարկի բնակարանի տան դուռը, այնտեղ հայտնաբերել են 2 տղամարդու դի։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանն ու Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետը։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանի գլխավորությամբ։ 

Պարեկները սահմանազատել են տարածքը։ Ներսում այս պահին աշխատում են Շիրակի մարզային քննչական վարչության քննիչներն ու ոստիկանության Շիրակի մարզային վարչության փորձաքրեագետները։ Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երբ փրկարարները բացել են տան դուռը, տունն ամբողջովին եղել է ծխապատ։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածների ինքնությունը։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում