Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ինչ են խոսել Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը մեքենայի մեջ

ՀԱՊԿ Վեհաժողովին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Վլադիմիր Պուտինին օդանավակայանում դիմավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի տարբերություն ՀԱՊԿ մյուս ղեկավարների ժամանման, որոնց դիմավորել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: ՌԴ նախագահի ժամանման հանդեպ ցուցաբերած հատուկ վերաբերմունքը իհարկե բացառիկ չէ պետությունների ղեկավարների գործունեության պրակտիկայում, սակայն այդօրինակ ժեստերն արվում են անկասկած հատուկ նշանակության ընդգծման նպատակով: Իսկ ո՞րը կարող էր լինել Պուտինի ժամանման հանդեպ վարչապետ Փաշինյանի այդօրինակ վերաբերմունքի դրսևորման նպատակ:

Հայաստանի վարչապետն այդ կերպ փորձում էր իրեն ապահովագրել «ընդդիմախոսությունի՞ց», որ եղել էր Պուտինի նախորդ այցի առիթով, երբ Փաշինյանը նրան օդանավակայանում չէր դիմավորել, թե՞ Հայաստանի վարչապետն ուներ հենց ՌԴ նախագահին վերաբերմունք ցույց տալու խնդիր:

Իսկ գուցե վարչապետ Փաշինյանի այդ քայլը պայմանավորված էր Պուտինի այցի և քննարկումների օրակարգի հանդեպ դրական նախատրամադրվածությամբ, որը հիմնված էր գուցե խորհրդապահական մակարդակում նախնական քննարկումների բովանդակության վրա: Դժվար է ասել, սակայն այն ուշագրավ փաստը, որ Փաշինյանն ու Պուտինն օդանավակայանից ՀԱՊԿ Վեհաժողովի մեկնեցին նույն մեքենայով՝ Պուտինի ծառայողական մեքենայով, վկայում է, որ խոսքն իսկապես վերաբերում է ավելի շուտ բովանդակային, քան արարողակարգային «մոտիվների»:
Ի՞նչ են խոսել Նիկոլ Փաշինյանն ու Պուտինը մեքենայում, այն կարճատև ընթացքում, որ եղել է օդանավակայանից մինչև Երևանի կենտրոն:

Արդյո՞ք խոսակցության առարկան առնչվել է Վեհաժողովի քննարկումների բովանդակությանը և դրան ընդառաջ որոշակի սլաքներ ճշտելուն:

Համենայն դեպս փաստը, որ Երևանում նախատեսված էր Փաշինյան-Պուտին առանձնազրույց, բայց այդուհանդերձ նրանք փաստորեն հընթացս զրույց են ունենում օդանավակայանից ՀԱՊԿ նիստ ճանապարհին, հուշում է, որ խոսակցության առարկան եղել է առանձնահատուկ: Եվ արդյո՞ք այդ առարկան չէ նաև, որ քննարկվել է ՀԱՊԿ նեղ կազմով հանդիպմանը, արդեն «առանց տեսախցիկների», ինչպես նշել էր Պուտինը իր ելույթում, ասելով, որ իհարկե մանրամասն քննարկելու են ՀԱՊԿ փոխհարաբերությունների խնդիրը: Դրա՞ն էր վերաբերել զրույցը մեքենայում, թե՞ նախօրեին Պուտին-Ալիև հեռախոսզրույցի բովանդակությանը: Կամ, գուցե այդ հարցերը կապակցված են միմյանց: Եվ այստեղ էլ հարց է առաջանում, թե կարո՞ղ էր դրա հետ էլ կապված լինել այն, որ փաստորեն հետաձգվեց Հայաստանին օժանդակության մասին ՀԱՊԿ որոշման ընդունումը, որի համաձայնեցված լինելու մասին նախապես հայտարարել էր ԳՔ Զասը: Հայաստանի վարչապետը իր ելույթում սակայն հայտարարեց, որ այն թերի է և Հայաստանը չի կարող ստորագրել այն, ու փաստաթուղթը պետք է լրամշակվի: Արդյո՞ք ՀԱՊԿ որոշումն այդպիսով ենթարկվելով Երևանի անբավարար գնահատականին, քաղաքական հարթության վրա դե ֆակտո առկախվեց Վեհաժողովից նախօրեին Պուտին-Ալիև հեռախոսազրույցի և Վեհաժողովի ճանապարհին Փաշինյան-Պուտին զրույցի որոշակի բովանդակության համատեքստում, թե՞ դա ուղիղ իմաստով Երևանի դժգոհությունն էր ոչ միայն այդ որոշումից, այլ նաև զրույցների բովանդակությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում