Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մունդիալ-2022․ Բացառիկ՝ միստիկ պատկեր երկու սենսացիաների վերաբերյալ

Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում երկրորդ սենսացիան մատուցեց E ենթախմբում ընդգրկված Ճապոնիան։ Վերջինս մեկնարկային խաղում 2։1 հաշվով առավելության հասավ մրցաշարի գլխավոր ֆավորիտներից, աշխարհի քառակի չեմպիոն Գերմանիայի նկատմամբ։ Այս մրցավեճում հաշիվը բացեցին գերմանացիները։ 33-րդ րոպեին 11-մետրանոցից աչքի ընկավ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը։ Երկրորդ խաղակեսում 10 րոպեների ընթացքում Ճապոնիայի հավաքականը կարողացավ երկու անգամ գրավել Մանուել Նոյերի պաշտպանած դարպասը։ 75-րդ րոպեին պատասխան գոլը խփեց գերմանական «Ֆրայբուրգի» կիսապաշտպան Ռիցու Դոանը։ 83-րդ րոպեին էլ ճապոնացիների հաղթական գոլի հեղինակը դարձավ գերմանական մեկ այլ թիմի «Բոխումի» 28-ամյա հարձակվող Տակումա Ասանոն։ Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության մեկնարկային խաղում սենսացիոն հաղթանակ էր տարել Սաուդյան Արաբիայի հավաքականը, նույն 2։1 հաշվով առավելության հասնելով մրցաշարի մեկ այլ ֆավորիտ Արգենտինայի նկատմամբ։ Այս մրցավեճում առաջին գոլը 10-րդ րոպեին 11 մետրանոցից խփել էր արգենտինացիների ավագ, կենդանի լեգենդ Լիոնել Մեսսին։

Այդուհանդերձ, երկրորդ խաղակեսում Սալեհ Ալշեհրին 48-րդ րոպեին հավասարեցրել էր հաշիվը: Կարճ ժամանակ անց՝ 53-րդ րոպեին, Սալեմ Ավդալսարին երկրորդ գոլն էր խփել: Առաջին հայացքից աշխարհի առաջնության առաջին տուրում պարզապես գրանցվել է երկու սենսացիոն արդյունք։ Հենց սենսացիաներն են հետարքրություն և ինտրիգ հաղորդում մեծ մրցաշարերին, բայց․․․։ Համեմատական անցկացնելով Կատարի աշխարհի առաջնության երկու սենսացիոն արդյունքների միջև կստանանք միանգամայն բացառիկ պատկեր։ Սկսենք նրանից, որ թե Արգենտիան և թե Գերմանիան պարտվել են միևնույն 1։2 հաշվով։ Երկու դեպքերում էլ աշխարհի առաջնության ֆավորիտները հաշվի մեջ առաջ են առաջին խաղակեսում։ Երկու դեպքերում էլ առաջին գոլը արձանագրվել է 11 մետրանոց հարվածով։ Թե Գերմանիան և թե Արգենտինան երկու գնդակ են ընդունել երկրորդ խաղակեսում։ Ավելին, ֆավորիտները գնդակ են ընդունել 10 րոպեների ընթացքում։ Տեղի ունեցած ֆուտբոլային միստիկ զուգադիպությունը չնկատել ուղղակի չի կարելի։ «Առաջին կեսում շատ գոլային պահեր չօգտագործեցինք: Ընդհանուր առմամբ Ճապոնիայի հավաքականը մեզնից ավելի արդյունավետ գործեց, և երկու գոլ խփեց։ Մեր թույլ տված անհատական սխալները չպետք է տեղի ունենային։ Մենք գիտեինք, որ ճապոնացիներն արագ ֆուտբոլ են խաղալու: Փոխարինման մտած խաղացողները կո՞տրել թիմի ռիթմը։ Մենք պարզապես ուզում էինք թարմ ուժեր հաղորդել հավաքականին։ Թոմաս Մյուլերը երկար ժամանակ չի խաղացել, ուստի նրա փոխարինումը ճիշտ էր: Սրանք անհատական սխալներ էին, որոնք մենք չպետք է թույլ տայինք, բայց եղան, ինչի պատճառով էլ պարտվեցինք։ Հիմա մենք պետք է առաջ նայենք։ Առջևում ունենք 6 միավոր վաստակելու հնարավորություն։ Մենք ցանկանում ենք վաստակել այդ միավորները», – հետխախաղային մամուլի ասուլիսում ասել է Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը։

Արգենտինայի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին Սուդյան Արաբիայից կրած պարտությունից հետո նշել էր․ «Այլ տարբերակ չկա, բացի բարձրանալն ու առաջ գնալը։ Վերլուծելու բան այլևս չկա։ Տխուր օր է, բայց պետք է բարձրացնել գլուխն ու շարունակել աշխատել։ Կարծում եմ՝ առաջին կեսում առավելությունը ամբողջովին մեր կողմն էր, բայց մեկ գոլն ամեն ինչ կարող է փոխել։ Ավելի ուշ կվերլուծենք մրցակցի գոլերը։ Մենք առաջվա պես մեր խաղի մասին ենք մտածում։ Խաղից առաջ մեզ ֆավորիտ էին համարում, բայց աշխարհի առաջնությունում կարող են նման բաներ լինել։ Պիտի աշխատենք այն ամենի վրա, ինչը չստացվեց»։

Թե Սկալոնին և թե Ֆլիկը իրենց մեկնաբանություններում հիշատակել են առաջին կեսում ունեցած մեծ առավելությունը չնյութականացնելու փաստը։ Մեծ հաշվով նրանք նույն կերպ են պատճառաբանել մեծ ձախողումը։ Ընդունենք սակայն, որ նման անհաջողությունները չեն կարող պատճառաբանություններ ունենալ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում