Հայաստանը մաքսիմալ ջանքեր պետք է գործադրի իրավական գործիքների ուղղությամբ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
Նրա խոսքով` միջազգային իրավական գործիքների ճանաչման համար ցավալի է, բայց գործիք ծառայեց 2020-ի պատերազմը. «Մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու: Ընդդեմ Ադրբեջանի չորս իրավական գործընթաց ունենք ՄԻԵԴ-ում: Երկու միջազգային դատարաններում ՀՀ-ն նախաձեռնել է իրավական վարույթներ»:
Կիրակոսյանի փոխանցմամբ` Հայաստանը հստակ թիրախավորում է այն պրոբլեմատիկ կետերը, որով ներծծված է Ադրբեջանը. «Քաղաքակիրթ աշխարհի հետ խոսելու լեզուն միջազգային իրավունքն է: Եթե ցանկանում ենք Ադրբեջանի վայրագությունները զսպվի, միջազգային իրավական գործիքները այլընտրանք չունեն»: