Thursday, 25 04 2024
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը

Մոսկվան Հայաստանին կօգնի այնքան, որ Ադրբեջանին չնյարդայնացնի, Երևանն ի տարբերություն Բաքվի՝ վճարելու ոչինչ չունի․ Տարասով

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 22-ին զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների ձեռք բերած պայմանավորվածությունների գործնական իրականացման հարցերը, ինչպես նաև երեք երկրների բարձր մակարդակով նախկին համատեղ հայտարարությունները։

Ընդգծվել է եռակողմ ձևաչափով աշխատանքը շարունակելու կարևորությունը՝ ադրբեջանա-հայկական սահմանին անվտանգության ապահովման և Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի վերականգնման համար։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ քննարկվել են նաև էներգետիկ ոլորտում երկու երկրների համագործակցության զարգացման հեռանկարները։

Քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի կարծիքով՝ պատահական չէ, որ Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ  նիստին ընդառաջ Պուտինը հեռախոսազրույց ունեցավ Ալիևի հետ, իսկ  վարչապետ Միշուստինն էլ այցելեց Բաքու․ «Սա այն բանի ցուցադրությունն է, որ անկախ ՀԱՊԿ-ի որոշումից, Ռուսաստանը փորձում է  չեզոքացնել Բաքվի հնարավոր դյուրագրգիռ արձագանքը։ ՀԱՊԿ-ը, ամենայն հավանականությամբ կընդունի կոմպրոմիսային որոշում՝ անկախ այն բանից, որ Հայաստանը ռեալ օգնություն է ակնկալում։Իհարկե որոշակի օգնություն կլինի, բայց ոչ այնքան ռադիկալ, որքան սպասվում է։ Խոսքն ամենայն հավանականությամբ կգնա կոմպրոմիսային, կողմերին չնյարդայնացնող որոշման մասին։ Դժվար կլինի ասել՝ դա Հայաստանին կբավարարի՞, թե՞ ոչ, բայց ամեն դեպքում կլինի այնպես, որ դա Ադրբեջանին չնյարդայնացնի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Տարասովը չի թաքցնում՝ Մոսկվայի համար կարևոր է չնյարդայնացնել Բաքվին․ «Մոսկվան դրա համար էլ կոմպրոմիսային որոշում է ընդունում, փորձում է այնպես անել, որ որևէ կողմի «հարձակման» տակ չհայտնվի։ Առայժմ այսպես է։Դժվար է իհարկե ասել՝ ինչքան այսպես կշարունակվի, սա առաջին օրը չէ։ Մոսկվան բավականին երկար ժամանակ է չեզոք դիրքորոշում է որդեգրել՝ չնայած ռազմաբազա ունի ունի, խաղաղապահներ՝ Ադրբեջանի տարածքում։ Այսինքն՝ ֆորմալ առումով, որպես ՀԱՊԿ անդամ, մենք ռազմաբազա ունենք Հայաստանում, իսկ մեր խաղաղապահները գտնվում են Ադրբեջանի տարածքում։ Այս որոշումը ՀԱՊԿ-ի հետ որևէ առնչություն չունի և թե ինչպես մենք վարվենք՝ շատ մեծ խնդիր է։ Ի՞նչ անենք՝ դիտորդնե՞ր ուղարկենք, բայց չէ՞ որ արդեն կա ԵԱՀԿ-ի, Եվրամիության դիտորդները։ Այդ դեպքում կստացվի, որ այնտեղ ի թիվս այլ դիտորդների կան նաև ՀԱՊԿ դիտորդներ, սա այնքան էլ ձեռնտու տարբերակ չէ։ Մինչև հիմա փորձում ենք կոմպրոմիսային դիքորոշում ունենալ, չփչացնել հարաբերությունները ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ադրբեջանի հետ։Ուստի Մոսկվան  փորձում է պահպանել միջնորդի իր դերը, կստացվի՞ արդյոք՝ բարդ հարց է»։

Մեր զրուցակիցը համաձայն է Իլհամ Ալիևի այն հայտարարության հետ, որ Ադրբեջանը ՀԱՊԿ-ում ավելի շատ դաշնակիցներ ունի, քան Հայաստանը․ «Ֆորմալ առումով հենց այդպես է և դա պարադոքս է։ Ես նկատի ունեմ ոչ թե ռազմական կոմպոնենտը, այլ այն, որ Ադրբեջանը՝ չլինելով ՀԱՊԿ անդամ կարողացել է այդ կառույցի անդամների հետ ավելի մտերիմ հարաբերություններ հաստատել։ Սա ոչ թե  աշխարհաքաղաքականություն է, այլ փոխադարձ տնտեսական հետաքրքրություն, և անդամները այդ հետաքրքրությունները Հայաստանի համար չեն զոհաբերի։Երկրորդ՝ Ադրբեջանն ունի առավելություն, քանի որ ունի փող, վաճառում է նավթ, գազ։ Ինքը  շատ կոնկրետ վճարում է իրեն մատուցած ծառայությունների դիմաց, իսկ Հայաստանը նման հնարավորություններ չունի։ Հայաստանի պարագայում՝ սեր է, հեռավորության վրա, հիմնված պատմական հետաքրքրությունների վրա։ Եթե նայենք  տնտեսական տեսանկյունից, ապա գործընկերությունը պետք է փոխադարձ բնույթ ունենա։ Ադրբեջանը վճարում է ռեալ  գումարով, իսկ Հայաստանը վճարելու ոչինչ չունի։ Սա է խնդիրը»։

Այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի Հայաստանի գտնվելը ՀԱՊԿ-ում, եթե չկան ո՛չ դաշնակիցներ, ո՛չ ռեալ օգնություն։ Տարասովը պատասխանեց․ «Լավ, ենթադրենք Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից։ Այդ խաղն իմաստ ունի այն ժամանակ, եթե Հայաստանին ընդունեն ՆԱՏՕ-ում, բայց դա տեղի չի ունենա։ Ո՞վ կերաշխավորի Հայաստանի պետականությունը։ Հայաստանն արդեն կորցրել է Ղարաբաղը,ո՞վ կերաշխավորի, որ Հայաստանը կկարողանա պաշտպանել իր պետականությունը։ Ալիևը պատահական չի ասում, որ Երևանն ադրբեջանական քաղաք է»։

Իսկ ՀԱՊԿ-ը երաշխավորու՞մ է Հայաստանի պետականությունը, հարցին ի պատասխան, քաղաքագետն ասաց․ «Իհարկե, ֆորմալ առումով՝ այո՛ և դա փաստ է։Կոնկրետ իրավիճակում էլ իրեն կպահի այնպես, ինչպես ես արդեն նշեցի»,-եզրափակեց Տարասովը։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում