Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը կարծում է, որ փորձ է արվում զրոյից կառուցել ՀԱՊԿ, բայց ժամանակավրեպ է. «Մեր անվտանգային համակարգը փշրված է. խոսել մահացած կառույցի մասին ժամանակավրեպ է: ՌԴ-ն որքան էլ փորձի ռազմական պարտությունը չտեսնելու տալ, միևնույն է` հուժկու հարվածը ստացել է:Հարավային Կովկասը այլևս չի պատկանում ՌԴ-ին»:
Ըստ Սիմոնյանի` ռազմական պարտությունը խմբագրեց Պուտինի ախորժակը ՀՀ ինքնիշխանության հետ կապված. «Միջանցքը ռուս-թուրքական ակնկալիքների համատեքստում էր. ՌԴ-ն նահանջել է, բայց Թուրքիան` ոչ»: