Մենք ժողովրդավարությունը համարում ենք բրենդ, ոչ թե անվտանգության հիմք: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը:
Մեհրաբյանը անդրադառնալով ՀԱՊԿ գագաթնաժողովի անցկացմանը Երևանում նշեց` ուղղակի վերջ տալ է պետք այս կատակերգությանը. «Ով է Լուկաշենկոն` Պուտինի մամուլի քարտուղարուհին, իզգոյ, որ եկել Նիկոլ Վովաևիչին բան է բացատրում: Իշխանություն է մեղավոր, բավական է քաշել այս ստորացումը, հանրության էլ բարոյական վնաս հասցնել: ՀՀ իշխանությունն է մեղավոր. ինքնակոչ լածիրակներն ով են, որ մեզ դաս տան»:
Մեհրաբյանի խոսքով` քանի իրավաբանորեն չենք ձևակերպել մեր դուրս գալը աղբակույտից, խոսակցությունը չի դադարի: