Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Նախագահը ճիշտ է արել, ի՞նչ կտար արցախցուն այդ փոփոխությունը՝ մեծ հաշվով, ոչի՛նչ․ Կարեն Օհանջանյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 62-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը և 78-րդ հոդվածի 6-րդ մասը, դիմել է Ազգային ժողովի նախագահին՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծը վերադարձնելու նպատակով՝ այն հանելով շրջանառությունից:

ԱՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նման որոշման համար պատճառ են հանդիսացել Արցախի Հանրապետության սահմանադրական փոփոխության նախաձեռնության իրացման ընթացքում հնչած տարաբնույթ քաղաքական գնահատականները, ինչպես նաև նախագծի վերաբերյալ հանրության շրջանում առաջացած բացասական արձագանքները, ինչը կարող էր ներքին պառակտման ու լարվածության հերթական պատճառ դառնալ:

Ըստ երկրի ղեկավարի՝ ներքին համերաշխությունն ու միասնականությունը մեր ամենազորեղ ուժն են և ամենակարևոր երաշխիքը մեր պետականաշինության այս դժվարագույն փուլում առկա մարտահրավերներն արժանապատվորեն դիմագրավելու գործում:

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Արայիկ Հարությունյանը նախաձեռնելու է լրացուցիչ քաղաքական խորհրդակցություններ սահմանադրական փոփոխությունների հետագա ընթացքի շուրջ:

Հիշեցնենք, որ ըստ Արցախի սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի, նախատեսվում էր փոխել երկրի կառավարման մոդելը՝ սուպեր նախագահական կառավարման համակարգից անցում կատարել դեպի կիսանախագահական համակարգ։ Բացի այդ՝ ըստ հայեցակարգի նախատեսվում էր Ազգային ժողովին տալ լայն լիազորություններ՝ այդ թվում երկրի մայր օրենքի որոշ դրույթներում փոփոխություններ կատարելու հնարավորություն՝ առանց հանրաքվեի։

«Հելսինկյան նախաձեռնություն-92» Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող, խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր Կարեն Օհանջանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս որոշմանը նշեց․ «Ինչպես գիտեք, 2017 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցած համապետական ​​հանրաքվեում ընդունված սահմանադրական վերջին փոփոխություններից 5 տարուց մի փոքր ավելի է անցել։ Պատերազմը և դրանից հետո հակառակորդից պարտված երկրի կառավարման համակարգի ձևավորումը առաջացրեց Արցախի գործող սահմանադրության որոշ կետերի փոփոխության պահանջներ՝ այն համապատասխանեցնելով ժամանակի պահանջներին․ նպատակը հենց  դա էր։ Ուստի երկրի ղեկավարության քաղաքական ուժերի հետ համատեղ նախաձեռնեց սահմանադրական նոր փոփոխությունների մշակման գործընթացը։ Միևնույն ժամանակ, երկրի կառավարությանը և պետական ​​այլ կառույցներին հաջողվել է երկու տարվա ընթացքում ապահովել նորմալ ապրելու համար անհրաժեշտ նվազագույնը պատերազմական շրջանի  բոլոր տուժածների համար և շարունակել լավ հաղթահարել բնակարանային ապահովման, սոցիալական նպաստների և այլ սոցիալական ծրագրերի խնդիրները՝ իհարկե, Հայաստանի իշխանությունների աջակցությամբ»։

Միևնույն ժամանակ, ըստ մեր զրուցակցի, երկրի իշխանությունների արտաքին քաղաքական վեկտորը կարողացավ ցույց տալ իր կենսունակությունը միջկառավարական կառույցների կողմից Ադրբեջանին տոտալ աջակցության համատեքստում և այդ կառույցների ուշադրությունը հրավիրել ղարաբաղյան չլուծված խնդրի և խնդրի կարգավորումը ներառելու անհրաժեշտության վրա, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, ԼՂՀ ապագա կարգավիճակի հարցը պահել միջազգային միջկառավարական կառույցների օրակարգում․ «Իսկ այն պայմաններում, երբ միջազգային հանրությունը փորձում է ինչ-որ կերպ օգնել կարգավորել իրավիճակը, իսկ Ադրբեջանը, օգտագործելով իր նշանակությունն Արևմուտքի համար Ռուսաստանի տոտալ մեկուսացման և մեր տարածքում խաղաղապահ կոնտինգենտ ունեցող երկրի դեմ պատժամիջոցների պայմաններում, շանտաժի է ենթարկում Արևմուտքին, ավելի նպատակահարմար կլիներ կասեցնել և հետ կանչել սահմանադրական բարեփոխումների գործընթացը, ինչն արեց նախագահ Արայիկ Հարությունյանը»։

Օհանջանյանի խոսքերով՝  Հարությունյանը  հաշվի է առել վերը նշվածը և այն, որ մեր ժողովուրդն այս ամբողջ ընթացքում սթրեսային վիճակում է եղել և միշտ մտածել է. «Ի՞նչ կտա մեզ այս փոփոխությունները»։ Մեծ հաշվով՝ ոչինչ․ «Ղարաբաղում խնդիրը բոլոր ինստիտուտների արդյունավետ կառավարման խնդիրն է։ Առանց սահմանադրական փոփոխությունների հնարավոր է արդյունավետ կառավարել, և սա փաստ է։ Բազմաթիվ հասարակական և քաղաքական ուժեր նախագահին խնդրեցին հետ կանչել նախագիծը և կասեցնել սահմանադրական փոփոխությունների գործընթացը՝ հաշվի առնելով վերը նշված գործոնները, ինչը նախագահը արեց։ Ես սատարում եմ նրա որոշումը, բայց միևնույն ժամանակ հորդորում եմ խստորեն և անզիջում վերահսկել կառավարության գործունեությունը։ Այն պայմաններում, երբ մեր ժողովրդի գոյատևման հարց կա, նախագահը չպետք է խնայի ոչ մի պաշտոնյայի, որը չի կարող կատարել իրեն վերապահված պարտականությունները։ Ինձ համար այս մոտեցումն ավելի սահմանադրական է, քան բուն սահմանադրական բարեփոխումները»,-եզրափակեց նա։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում