Friday, 09 12 2022
01:00
Մոնղոլիայում ձերբակալել են «ածուխի գործով» առաջին կասկածյալներին
Աննա Հակոբյանը մասնակցել է 44-օրյա պատերազմում անմահացած Նորայր Վարդանյանի նորածին քույրիկի և եղբոր մկրտությանը
Ջոն Գալլագերը համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել
Քննարկվել են Կապսի ջրամբարի մրցութային և Ջրաձորի վերաբնակեցման գործընթացները
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Ներքին Հանդի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Անի համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել
ՀՀ ՄԻՊ-ը և Պետդեպարտամենտի ներկայացուցիչը քննարկել են տեղահանված անձանց վերաբերյալ հումանիտար հարցեր
Այսպիսի երևացող փոփոխություններից գալիս է հաջորդ քայլը անելու հաստատակամությունը․ Ժաննա Անդրեասյան
Հանուն Հանրապետության կուսակցության պատվիրակության անդամները հանդիպել են NDI-ի ներկայացուցիչների հետ
23:15
Էստոնիան ցանկանում է դադարեցնել ուկրաինացի փախստականների ընդունումը
Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են ՎԱԶ 21010-ն ու ՎԱԶ 21012-ը, 6 վիրավորների մեջ կա անչափահաս
Դոնֆրիդն ընդգծել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացի առաջխաղացման կարևորությունը
Արտաքին հետախուզական ծառայության ստեղծումը կարող է միտված լինել ՀԱՊԿ-ն անցնցում լքելուն
Խաղաղապահների պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվել
Բաքուն Ղարաբաղի հայերին միշտ լարված է պահելու՝ ցույց տալու, որ նրանց ճակատագիրն իրենից է կախված
22:00
ԵՄ երկրները համաձայնել են Խորվաթիան ներառել Շենգենյան գոտում
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
21:40
ՌԴ-ն Վիկտոր Բուտին փոխանակել է ԱՄՆ քաղաքացի Բրիթնի Գրայների հետ
Կանխվել է 37-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը.Նա հանդիպում էր պահանջում Խաչատուր Սուքիասյանի հետ
ՀՀ ԶՈՒ պատվիրակությունն այցելել է ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսումնական և գնահատման կենտրոն
Արցախում անչափահասներ են թունավորվել. բժշկի է դիմել 26 երեխա
Spin the magic. Մալենան նոր տեսահոլովակ է հրապարակել
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ
Արարատ Միրզոյանը և Տոյվո Կլաարը մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակման վերաբերյալ
Նոյեմբերի 28-ին ադրբեջանցիների կողմից հայկական կողմին փոխանցված 13 հայ զինծառայողների մարմինները նույնականացվել են
Թբիլիսիի քաղաքապետարանը պահանջել է ապամոնտաժել շենքի մի քանի հարկ՝ անօրինական շինությունների դեմ պայքարի շրջանակներում
Հայ-թուրքական զարգացումներին պետք է հետևել զգուշավոր լավատեսությամբ
Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել և բանտարկել հայ ռազմագերիներին և գերեվարված խաղաղ բնակիչներին. ԱՀՀ
Հայաստանը կունենա սեփական հետախուզական մարմին․ որոշումն ընդունված է
Վարչապետին ներկայացվել է Էկոնոմիկայի նախարարության 2022թ. գործունեության հաշվետվությունը

Իրանում շարունակվող պայթյունի կովկասյան ռիսկերը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի  հետ: Զրույցի ընթացքում խոսվել է առաջիկայում Բուդապեշտում կայանալիք ՆԱՏՕ արտգործնախարարների հավաքին առնչվող հարցերի մասին: ՆԱՏՕ-ի արտգործնախարարները Հունգարիայի մայրաքաղաքում կհավաքվեն նոյեմբերի 29-30-ին: Այստեղ ուշադրության է արժանի մի հանգամանք: Նախօրեին հայտնի դարձավ, որ Մոսկվա է այցելել Հունգարիայի արտաքին գործերի նախարարը: ՆԱՏՕ նախարարական հավաքից առաջ այդ այցը իսկապես հետաքրքիր է և առաջացնում է հարց, թե արդյո՞ք Հունգարիայի նախարարի այցը պայմանավորված է ՆԱՏՕ-ՌԴ որոշակի կոմունիկացիա ապահովելու հանգամանքի հետ: Այդ հարցն իհարկե Հայաստանի համար ամենևին «հեռու» չէ, եթե հաշվի առնենք նաև մեկ այլ հանգամանք: 2021-ի ամռանը ՌԴ արտգործնախարար Լավրովն էր այց կատարում Հունգարիա և այցից առաջ նրա խոսնակ Զախարովան հայտարարեց, որ Լավրովը Հունգարիա այցի ընթացքում կքննարկի նաև ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հարցեր:

Բնականաբար հարց է առաջանում, թե ի՞նչ կապ ունի Հունգարիան այդ հարցերի հետ և ինչու՞ պետք է ՌԴ արտգործնախարարը այդ հարցը քննարկեր Հունգարիայում: Եվ այստեղ ուշադրության է արժանի այն, որ Հունգարիայի արտգործնախարարի մոսկովյան այցը տեղի է ունենում ոչ միայն ՆԱՏՕ արտգործնախարարների բուդապեշտյան հավաքից առաջ, այլ Երևանում ՀԱՊԿ Խորհրդի նիստի շեմին: Միևնույն ժամանակ, այդ ֆոնին ուշադրության է արժանի, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասը Երևանում խոսում է այն մասին, որ «Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում ՆԱՏՕ-ի անդամ պետությունները մեծացնում են զորակազմերը, կատարելագործում ռազմական ենթակառուցվածքները՝ մոտենալով ՀԱՊԿ պատասխանատվության գոտու արևմտյան սահմաններին։ Անշուշտ, դա լրացուցիչ մարտահրավերներ է ստեղծում, այդ թվում՝ մեր կազմակերպության համար»: Զասը դա հայտարարում է երևանյան նիստում: Ընդ որում հարկ է նկատել, որ Ուկրաինայում լարվածության աճի մասին խոսում է ոչ միայն Զասը, այլ, օրինակ նաև Գերմանիայի Կանցլեր Շոլցը:

Հայաստանի համար այդ իրողությունները բնականաբար սուր են դարձնում ՆԱՏՕ-ՀԱՊԿ դիմակայության «նյութականացման» ռիսկը, ինչի «թատերաբեմ» կարող է դիտվել Կովկասը: Համենայն դեպս ուշադրության է արժանի և այն, որ օրերս Բաքվում ընդունում էին ՆԱՏՕ դաշնակից ուժերի գերագույն շտաբի պետի տեղակալ, կոնտրադմիրալ Գյունշտեյն Բրյուսդալին՝ ՆԱՏՕ օրերի շրջանակում: Նա և Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետը քննարկել են Ադրբեջան-ՆԱՏՕ գործակցության հեռանկարներ: Գրեթե կասկած չկա, որ այս հետաքրքրությունը պայմանավորված է Իրանի խնդրով և այդ իմաստով Ադրբեջանն ակնհայտորեն հայտնվել է Եվրաատլանտյան բևեռի և ՀԱՊԿ ռազմավարական հակադրության արանքում, ինչը բավականին բարձրացնում է ռեգիոնալ կայունությանը սպառնացող  ռիսկերի աստիճանը: Այստեղ շատ կարևոր է, թե Իրանի վարչակազմին ինչպես է հաջողվում կառավարել Իրանի ներսում շարունակվող անհնազանդության պայթյունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում