Wednesday, 24 04 2024
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն

Արցախի գործող Սահմանադրությունը պետնախարար Ռուբեն Վարդանյանին քաղաքական թիմ ձևավորելու լիազորություն չի տալիս

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի այսօրվա հրամանագրերով Արցախի մի շարք նախարարներ ազատվել են պաշտոնից։Միքայել Հայրիյանն ազատվել է Առողջապահության նախարարի պաշտոնից, նախարարի պարտականությունները ժամանակավոր վերապահվել են նախարարի տեղակալ Արթուր Օհանջանյանին:

Նորայր Մուսայելյանն ազատվել է գյուղատնտեսության նախարարի պաշտոնից, նախարարի պարտականությունները ժամանակավոր վերապահվել են նախարարի առաջին տեղակալ Տիգրան Առստամյանին:

Անահիտ Հակոբյանն ազատվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից, նախարարի պարտականությունները ժամանակավոր վերապահվել են նախարարի տեղակալ Հասմիկ Մինասյանին:

Արմինե Պետրոսյանն ազատվել է սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի պաշտոնից, նախարարի պարտականությունները ժամանակավոր վերապահվել են նախարարի առաջին տեղակալ Վահրամ Առաքելյանին:

Հայկ Խանումյանն ազատվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից, նախարարի պարտականությունները ժամանակավոր վերապահվել են նախարարի առաջին տեղակալ Վարդան Բեգլարյանին:

Դրան զուգահեռ կան նախարարներ, որոնք թեև ազատվել են իրենց պաշտոններից, բայց անմիջապես նշանակվել են նախարարի ժամանակավոր պաշտոնակատարներ: Դրանք են Արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը, ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, Քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վահրամ Բաղդասարյանը:

Նախօրեին Հայկ Խանումյանը գրել էր, որ Արցախում կառավարության նոր կազմ է ձևավորվում, որի մեջ ինքը չի լինի: «Կառավարությունն Արցախում ամենակազմակերպված մարմինն է, և այն զգում է բոլորիս աջակցության կարիքը: Արցախի կառավարության ձախողումը, անկախ կազմից, կարող է ճակատագրական լինել ամբողջ հայության համար: Հետևաբար, Արցախի կառավարությունը կարիք ունի ամբողջ հայության աջակցությանը: Շնորհակալություն եմ հայտնում ԱՀ նախագահին և կառավարության գործընկերներին համատեղ աշխատանքի համար:

Երախտապարտ եմ նախարարության և ենթակա կառույցների բոլոր աշխատակիցներին ճգնաժամային ու վերականգնման ժամանակաշրջանում այս ծանր բեռն իրենց ուսերին կրելու համար: Մենք աշխատել ենք՝ առանց ուշադրություն դարձնելու բազմաթիվ հարձակումներին, անարդար թիրախավորմանը, նախարարի ու նախարարության դեմ կազմակերպված արշավներին, իրենց պետական ինստիտուտների տեղ դրած թայֆաների կողմից ստեղծված շինծու քրեական գործերին:Շարունակում եմ գործել հանուն մեծ նպատակի՝ ուղղված Արցախը հայկական սուվերենության ներքո պահելուն»,-ֆեյսբուքի իր էջում գրել էր Խանումյանը։

Ռուբեն Վարդանյանի՝ պետնախարար նշանակվելուց հետո պարբերաբար խոսվում էր այն մասին, որ նա իր թիմն է ձևավորելու, և որ Արցախում իշխանության սահուն անցում է տեղի ունենում։

Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, քաղաքական մեկնաբան Վահրամ Աթանեսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե արդյոք տեղի ունեցողը իշխանության սահուն անցում չէ՞, արձագանքեց. «Նախագահի հրամանագրով գրեթե բոլոր նախարարներն են պաշտոնից ազատվել։ Դա նրա իրավասությունն է, որի մեջ ոչ մի արտառոց բան չկա: Ինձ համար կարևորը իշխանությունն է, ինստիտուցիոնալ համակարգի պահպանումը։ Թե ով ինչ պաշտոն է զբաղեցնում կամ զբաղեցնելու՝ հետաքրքիր կլինի, երբ կառավարության նոր անդամներ կնշանակվեն։ Մնացածը երրորդական-չորրորդական է։

Մենք մի իրավիճակում ենք, որ պետք է ձեռնպահ մնանք ինտրիգից և ինտրիգ փնտրելու և հրապարակայնացնելու գայթակղությունից, որքան էլ այն մեծ կամ նույնիսկ պահանջված լինի»:

Հարցին՝ արդյոք Ռուբեն Վարդանյանի Արցախ տեղափոխվելն ինքնին իր մեջ ինտրիգ չի պարունակում, Աթանեսյանը պատասխանեց. «Դա իր խնդիրն է։ Կհաղթահարի՞ պատասխանատվության ծանրությունը՝ պատմությունը կգնահատի նրա առաքելությունը։ Ես միայն կարող եմ ասել, որ նա սխալվելու, անգամ վրիպելու իրավունք չունի»:

Ինչ վերաբերում է նրան, որ Վարդանյանն իր թիմն է ձևավորում Արցախում, քաղաքական մեկնաբանն արձագանքեց. «Նրան պաշտոնում նշանակել է Արցախի նախագահը, նախագահի հրամանագրով էլ սահմանված է պետնախարար Ռուբեն Վարդանյանի իրավասությունների շրջանակը՝ համակարգել այս, այս և այս նախարարությունների գործունեությունը։ Գործող Սահմանադրությունը պետնախարարին քաղաքական թիմ ձևավորելու լիազորություն չի տալիս, դա նախագահի սահմանադրական իրավասությունն է։ Արցախում դասական իմաստով կառավարություն չկա»:

Դիտարկմանը՝ Արցախի մի շարք նախարարներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից, նրանք  ըստ էության, չէին արդարացնո՞ւմ իրենց, Աթանեսյանն ասաց. «Ես չեմ կարող գնահատել նախարարների կամ նրանցից մեկի կոմպետենտությունը։ Եթե նախագահը նման որոշում է կայացրել, ուրեմն հիմքեր ունի»:

Հատկանշական է, որ գրեթե բոլոր նախարարները փոխվել են, իսկ ահա ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, որ ունի ակնհայտ ռուսամետ ուղղվածություն, կշարունակի մնալ իր պաշտոնում: Շատերը դա կապում են այն փաստի հետ, որ Ռուբեն Վարդանյանը Կրեմլի ծրագրով է Արցախում, հետևաբար Կրեմլին ձեռնտու գործիչներին ձեռք չի տալիս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում