Thursday, 28 03 2024
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը

Հայաստանը նոր շրջափուլի և հին օրակարգի խաչմերուկում

Հայկական մամուլում վերջին օրերին հաճախակիացել են տեղեկություններն այն մասին, որ խորհրդարանական ընդդիմության, մասնավորապես «Հայաստան» դաշինքի մի քանի պատգամավորներ պատրաաստվում են վայր դնել մանդատը: Միաժամանակ, տեղեկություններ են հրապարակվում այն մասին, որ դաշինքի անդամ «Վերածնվող» Հայաստան կուսակցության շարքերը թողել են ներկա և նախկին պատգամավորներ, այդ թվում Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը:

Տեղեկություն է հրապարակվել, որ մանդատը դնելու հստակ որոշում ունի Իշխան Սաղաթելյանը, որը խորհրդարանական ընդդիմության այսպես ասած փողոցային շարժման «առաջնորդն» էր, համենայն դեպս ըստ Սերժ Սարգսյանի, ինչի հետ սակայն Սաղաթելյանը կամ այսպես ասած քոչարյանական թևը համաձայն չէին: Մամուլի հրապարակումները ինչ մասով կդառնան իրականություն, դեռ կերևա, սակայն անկախ այդ ամենից գործ ունենք մի երևույթի հետ, ինչի մասին խոսել եմ դեռևս 2021 թվականի արտահերթ ընտրությունից հետո: Մասնավորապես, խորհրդարանական ընդդիմության ներկայիս ձևաչափերը դրանք այսպես ասած օպերատիվ անհրաժեշտությամբ, իրավիճակային ձևաչափեր էին, որոնք իրենց հրատապությունը կորցրին գործնականում արտահերթ ընտրությունից անմիջապես հետո:

Ժամանակի ընթացքում դա արդեն զգացվելու, տեսանելի էր դառնալու իրական գետնի վրա, ինչն էլ տեղի է ունենում ամիսներ շարունակ: Հայաստանում գործնականում բոլորը պատրաստվում են քաղաքական նոր շրջափուլի, որի պայմանական մեկնարկային կետ հնարավոր է դիտարկել Երևանի քաղաքապետի ընտրությունը, որ սպասվում է 2023 թվականին: Այդ ընտրությունը կլինի հերթական, թե այդուհանդերձ կարող են նաև լինել արտահերթ զարգացումներ, կախված է մի շարք գործոններից, սակայն նոր քաղաքական շրջափուլն այդուհանդերձ դառնում է անխուսափելի և Հայաստանի ներքաղաքական դաշտում, այդ թվում խորհրդարանական ընդդիմության շարքերում ծավալվում են դրան ընդառաջ զարգացումներ: Իսկ այդ ամենն իր հերթին էապես ազդված է լինելու այն իրողություններից, որ կծավալվեն ռեգիոնում և դրա շուրջ, այդ թվում հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում: Խոշոր հաշվով, այդ զարգացումները պետք է «հուշեն» Հայաստանի քաղաքական նոր շրջափուլի օրակարգային մեխերը: Առայժմ պետք է նկատել, որ կա օրակարգի գործնականում բացարձակ ճգնաժամ կամ դեֆիցիտ, քանի որ հայաստանյան ներքաղաքական դաշտն իր ճնշող մեծամասնությամբ իրողությունները գնահատում է անցյալ ժամանակի տրամաբանությամբ դրանով ձևավորելով հանրությանը մատուցվող առաջնահերթությունները: Հայաստանի ներքաղաքական դաշտում գործնականում բացակայում են թե հանրությանը, թե նաև արտաքին գործընկերների  ուղղված կոնցեպտուալ առաջարկները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում