ՀԱՊԿ գագաթնաժողովը պուտլեռի ու որոշ երկրների ռեքվիեմն է. Հայաստանը պետք է շրջահայաց լինի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՔԺԿ առաջնորդ Լևոն Շիրինյանը:
Նրա խոսքով` Պուտլեռը «սխոդկա» է կազմակերպել Երևանում. «Մեռնող կայսրությունը չի վերականգնվելու: Ռուսաստանը մեռնում է, մենք այդտեղ լինել չենք կարող. Անցումը պետք է անցավ լինի: Քաղաքակրթության բնօրրան Երևանում հանդիպում են Հռոմն ու ոսկե Հորդան: Ռուսական ամեն մի նախաձեռնություն ուղղված է Հայաստանի ու հայ ժողովրդի կենսական շահերի դեմ:Պետք է պատրաստվել ու երկիրը դուրս բերել ՌԴ ճիրաններից»: