Thursday, 28 03 2024
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին

ՀԱՊԿ դե յուրե անհեթեթությունն ու դե ֆակտո իրականությունը. Հայաստանի ներքին անելիքը

Հայաստանում մեծ արձագանք և աղմուկ առաջացրեց ՌԴ Պետդումայի վերին պալատի փոխխոսնակ Կոսաչևի հայտարարությունը, որտեղ նա նշում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը չի մտնում ՀԱՊԿ իրավասության տակ: Ֆորմալ տեսանկյունից Կոսաչևի հայտարարությունը ըստ էության անհեթեթություն է, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, իսկ Ադրբեջանը՝ ոչ, իսկ ՀԱՊԿ-ը ռազմա-քաղաքական բլոկ է, որ պետք է ապահովի իր անդամների անվտանգությունը: Սակայն, ըստ ամենայնի արժե իրերին նայել դե ֆակտո իրողությունների տրամաբանությամբ: Օրինակ, Հայաստանին հետաքրքրու՞մ են այն ռիսկերը, որ ունի Տաջիկստանը, Կիրգիզիան, որոնք կապված են թե իսլամական ծայրահեղականների խնդիրների հետ, թե միմյանց միջև սահմանային փոխհարաբերության:

Պետք է անկեղծ խոստովանել, որ Հայաստանին դա չի հետաքրքրում, կամ կարող է հետաքրքրել այնքան, որքան մարտահրավեր կպարունակի Հայաստանի համար: Եթե վաղը կենտրոնասիական ՀԱՊԿ անդամներից որևէ մեկը ունենա խնդիր այդ ռեգիոնի որևէ պետության հետ, Հայաստանին պե՞տք է պատասխանատվություն ստանձնել դրա համար, թե՞  ոչ: Պատասխանը թերևս շատ պարզ է՝ իհարկե ոչ: Մյուս կողմից սակայն հարց է առաջանում, թե այդ դեպքում Հայաստանին որքանո՞վ է պետք ՀԱՊԿ-ը, չէ՞ որ մենք լինելով մյուս անդամների մարտահրավերներին անտարբեր, չուզենալով խառնվել դրանց, նույն վերաբերմունքի հիմք ենք տալիս նաև նրանց: Այդպես է:

Եվ ամբողջ խնդիրն այն է, որ մենք պետք է խորապես հասկանանք, որ ՀԱՊԿ ֆորմալ առումով լինելով ռազմա-քաղաքական բլոկ, դե ֆակտո ընդամենը Ռուսաստանի հետխորհրդային ազդեցության մի մեխանիզմ է, որի հետ Հայաստանն առնչություն ունի այնքանով, որքանով չի կարող իրեն թույլ տալ հակադրվել Ռուսաստանի էական հետաքրքրություններին: ՀԱՊԿ, ինչպես առիթ եմ ունեցել բազմիցս ասելու անցնող տասնամյակում, ոչ թե հավաքական անվտանգության իրական պայմանագիր է, այլ մեխանիզմ, որը Ռուսաստանի և անդամ երկրների երկկողմ հարաբերության գործիքներից մեկն է, որոշակի լայն ընդգրկումով: Այդ մեխանիզմը իրական հավաքական անվտանգության բնույթ կարող է ստանալ այն պարագայում, երբ ձևավորվի ամուր արժեգաղափարական հենք, ընդհանրություն, որը թույլ կտա դրա վրա ձևավորել, կառուցել նաև քաղաքական և անվտանգային շահի շատ, թե քիչ ամուր ճարտարապետություն: Ընդ որում, անգամ դա ունի հարաբերականության շոշափելի աստիճան, հատկապես այսօր, ինչը մենք տեսնում ենք անգամ ՆԱՏՕ-ի պարագայում:

Ըստ այդմ, իրադրությունը պետք է գնահատել դե ֆակտո ելակետով, ու դրանից էլ բխեցնել անելիքն ու քաղաքականությունը: Տրամաբանականը կլիներ իհարկե գործ չունենալ մի կառույցի հետ, որտեղ չկա ընդհանուր որևէ արժեգաղափարական կապ: Սակայն, մյուս կողմից կան բազմաթիվ շերտեր՝ խնդիրների, մարտահրավերների, նաև որոշակիորեն հնարավորությունների, որոնք այդուհանդերձ անհրաժեշտ են դարձնում հարաբերությունը այդ մեխանիզմի շրջանակում, պարզապես դրա իրական բնույթը ճանաչելու հրամայականով: Ժամանակակից համաշխարհային գործընթացները աչքի են ընկնում համընդհանոււր տուրբուլենտությամբ, հետևաբար այդ պայմաններում Հայաստանի բուն անելիքը ներսում կարողությունների, ըստ այդմ ինքնիշխան քաղաքական որոշումների առավելագույն ներուժի ձևավորումն է, որը թույլ կտա միջազգային անվտանգության նոր ճարտարապետության ուրվագծման գործընթացում դրսևորել առավել սուբյեկտային վարք և կայացնել անհրաժեշտ որոշումները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում