Մեքսիկայի Ներքին Կալիֆորնիա նահանգի ափամերձ հատվածում 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
Այս մասին գրում է «Ռիա Նովոստին»:
Երկրի քաղաքացիական պաշտպանության ազգային ծառայության տվյալներով՝ իրենք կապ են հաստատել տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ երկրաշարժի գոտում իրավիճակի նախնական գնահատման համար։ Ցունամիի վտանգի մասին դեռ չի հաղորդվում։