Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանի համար անհասկանալի է` ինչու ենք խոսում ՀԱՊԿ-ի ու ՌԴ-ի մասին, երբ նրանց դիրքորոշումը հայտնի է. «Հայաստանը պետք է փակի ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի էջը, դրանք Հայաստանի անցյալն են: Ինչու ՀՀ իշխանությունը չի փակում ՀԱՊԿ-ի էջը, ժամանակ չկա խոսել մեռնող ՌԴ-ի ու մեռած կառույցի մասին: Ռուսաստանը տեռորիստական երկիր է. պետք է փակել կեղծ նարատիվները»:
Արզումանյանը կարծում է, որ ՀՀ իշխանությունը սխալ քաղաքականություն է վարում` կարծելով ՀԱՊԿ-ն ինքն իրեն կփլուզվի: