Thursday, 25 04 2024
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին

Անկեղծության համար պետք է շնորհակալություն հայտնենք և այլևս զբաղվենք միայն ՀԱՊԿ-ի թաղումը կազմակերպելով

Հերթական անգամ պաշտոնական մակարդակով Ռուսաստանը Հայաստանին ասում է, որ իր անվտանգությունը երաշխավորել չի կարող։ Երևանում կայանալիք ՀԱՊԿ նիստի նախօրեին Аргументы и факты-ի հետ զրույցում Ռուսաստանի Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը չի մտնում ՀԱՊԿ իրավասության մեջ, անդամ երկրներից յուրաքանչյուրն ինքնուրույն է որոշում իր վերաբերմունքը դրան։

«Ինչ վերաբերում է Ռուսաստանին, հայտնի է, որ մենք անկեղծորեն նպաստում ենք կարգավորմանը։ Ընդ որում, մեր ջանքերը հավասարապես պահանջված են երկու կողմից էլ։ Այլ կերպ չի էլ կարող լինել, իրավիճակը կարող է զարգանալ միայն այսպես։ Այս հակամարտությունում միայն մի կողմին աջակցելու դիրքորոշում որդեգրել, կնշանակի խորացնել այն։ Անհրաժեշտ է որդեգրել խաղաղ կարգավորման դիրքորոշումը և աջակցել, որ այս կարգավորման պայմաններն ընդունելի լինեն բոլոր կողմերի համար»,- հայտարարել է Կոսաչովը։

Արցախցի քաղաքագետ Վահրամ Աթանեսյանն իր գրառմամբ կարծիք է հայտնել, որ միակ ազնիվ խոսքը, որ լսվում է Ռուսաստանից՝ ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական հակամարտության մեջ կողմ չէ։ Դա, իհարկե, ներքին խողովակներով ասել, հասկացրել են գրեթե քառորդ դար․ «Եվ եթե Հայաստանի իշխանությունը չի իմացել՝ «սովա՞ծ է, թե քու՞նն է տանում»՝ Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի մեղքը չէ։ Դառը, բայց շատ օգտակար դաս է։ Որովհետև եթե մեր խնդիրը ՀԱՊԿ-ինը չէ, ապա ՀԱՊԿ-ի խնդիրն էլ մերը չէ»,-գրել է Աթանեսյանը։

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ ՌԴ պաշտոնյան շատ ճիշտ գնահատական է տվել․ «Այո՛, Հայաստանի Հանրապետության որևէ հարց դրական իմաստով ՀԱՊԿ-ի գործը չէ, որովհետև ՀԱՊԿ-ը բռնապետությունների ռազմական միություն է, մեզ համար դա թունավոր միջավայր է։ ՀԱՊԿ-ը կարող է զբաղվել բռնապետերի անձնական շահերը պաշտպանող գործունեությամբ։ Հայաստանն ի՞նչ կապ ունի ՀԱՊԿ-ի հետ, Հայաստանի Հանրապետությունը բռնակցված է բռնապետերի միությանը՝ այդ թվում ՀԱՊԿ-ի միջոցով»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Արշակյանի խոսքերով՝ Հայաստանը պետք է հետաքրքրվի միայն այդ կազմակերպության հուղարկավորութամբ․ «Մենք միայն այդ կազմակերպության թաղումը պետք է կազմակերպենք։ Շատ լավ կլինի, որ մենք մասնակցենք այդ արարողությանը։ Եթե մենք մասնակից լինենք ոչնչացմանը, ապա կարող ենք որպես թաղումներ լավ կազմակերպող էթնոս ՝ մասնակցել։ Իսկ Կոսաչովի ասածը անկեղծություն չէ, սպառնալիք է, իրականում մեզ սպառնում են՝ ասում են իմացե՛ք, որ ձեր կողքին չենք։ Եթե մենք ձեր կողքին չենք, ուրեմն ձեր դեմ ենք, դուք մերը չեք։

Ամենամեղմը՝ դուք ընդամենը մեր գերին եք»,-եզրափակեց նա։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն էլ գտնում է, որ պետք է արժանին մատուցել պարոն Կոսաչովին իր ազնվության համար․ «Ըստ էության իր հայտարարությամբ ակնհայտ է դառնում, որ ՀԱՊԿ-ը անիմաստ, անպետք, անգործունակ, աննպատակ կազմակերպություն է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Մեհրաբյանի՝ միակ բանը, որ մեզ մնում է անել՝ միանգամայն համաձայնություն հայտնել պարոն Կոսաչովի այդ գնահատականին․ «Ու դրանից բխեցնել մեր հետագա անելիքները։ Այսպես կոչված գագաթնաժողովից հետո Հայաստանը պետք է գործընթաց սկսի ոչ միայն ՀԱՊԿ-ից դուրս գալու հետ կապված, այլ անհրաժեշտ է նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ռազմավարական վերանայման խորքային գործընթաց սկսել։

Իսկ այս բազմափուլ գործընթացի առաջին քայլը ՀԱՊԿ-ից դուրս գալը պետք է լինի»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում