Friday, 09 12 2022
01:00
Մոնղոլիայում ձերբակալել են «ածուխի գործով» առաջին կասկածյալներին
Աննա Հակոբյանը մասնակցել է 44-օրյա պատերազմում անմահացած Նորայր Վարդանյանի նորածին քույրիկի և եղբոր մկրտությանը
Ջոն Գալլագերը համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել
Քննարկվել են Կապսի ջրամբարի մրցութային և Ջրաձորի վերաբնակեցման գործընթացները
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Ներքին Հանդի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Անի համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել
ՀՀ ՄԻՊ-ը և Պետդեպարտամենտի ներկայացուցիչը քննարկել են տեղահանված անձանց վերաբերյալ հումանիտար հարցեր
Այսպիսի երևացող փոփոխություններից գալիս է հաջորդ քայլը անելու հաստատակամությունը․ Ժաննա Անդրեասյան
Հանուն Հանրապետության կուսակցության պատվիրակության անդամները հանդիպել են NDI-ի ներկայացուցիչների հետ
23:15
Էստոնիան ցանկանում է դադարեցնել ուկրաինացի փախստականների ընդունումը
Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են ՎԱԶ 21010-ն ու ՎԱԶ 21012-ը, 6 վիրավորների մեջ կա անչափահաս
Դոնֆրիդն ընդգծել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացի առաջխաղացման կարևորությունը
Արտաքին հետախուզական ծառայության ստեղծումը կարող է միտված լինել ՀԱՊԿ-ն անցնցում լքելուն
Խաղաղապահների պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվել
Բաքուն Ղարաբաղի հայերին միշտ լարված է պահելու՝ ցույց տալու, որ նրանց ճակատագիրն իրենից է կախված
22:00
ԵՄ երկրները համաձայնել են Խորվաթիան ներառել Շենգենյան գոտում
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
21:40
ՌԴ-ն Վիկտոր Բուտին փոխանակել է ԱՄՆ քաղաքացի Բրիթնի Գրայների հետ
Կանխվել է 37-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը.Նա հանդիպում էր պահանջում Խաչատուր Սուքիասյանի հետ
ՀՀ ԶՈՒ պատվիրակությունն այցելել է ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսումնական և գնահատման կենտրոն
Արցախում անչափահասներ են թունավորվել. բժշկի է դիմել 26 երեխա
Spin the magic. Մալենան նոր տեսահոլովակ է հրապարակել
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ
Արարատ Միրզոյանը և Տոյվո Կլաարը մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակման վերաբերյալ
Նոյեմբերի 28-ին ադրբեջանցիների կողմից հայկական կողմին փոխանցված 13 հայ զինծառայողների մարմինները նույնականացվել են
Թբիլիսիի քաղաքապետարանը պահանջել է ապամոնտաժել շենքի մի քանի հարկ՝ անօրինական շինությունների դեմ պայքարի շրջանակներում
Հայ-թուրքական զարգացումներին պետք է հետևել զգուշավոր լավատեսությամբ
Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել և բանտարկել հայ ռազմագերիներին և գերեվարված խաղաղ բնակիչներին. ԱՀՀ
Հայաստանը կունենա սեփական հետախուզական մարմին․ որոշումն ընդունված է
Վարչապետին ներկայացվել է Էկոնոմիկայի նախարարության 2022թ. գործունեության հաշվետվությունը

Ինչ հարց են քննարկել Երևանն ու Դելին Վաշինգտոնում

Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը հայտնել է, որ հանդիպել է Նահանգներում Հնդկաստանի դեսպանին և գործընկերոջ հետ քննարկել հայ-հնդկական հարաբերության խորացմանն առնչվող հարցեր: Ավելորդ է խոսել հանդիպման կարևորության և փաստի ուշագրավ լինելու մասին: Երրորդ երկրում երկու երկրների դեսպանների հաղորդակցության պրակտիկան բոլորովին նոր չէ և անկասկած այդ հանգամանքը նշանակում է, որ երկկողմ հարաբերության համատեքստում կողմերը թերևս տեսնում են այդ երրորդ երկրի որոշակի դերակատարման հնարավորություն:

Ըստ այդմ, ԱՄՆ-ում Հայաստանի ու Հնդկաստանի դեսպանների հանդիպումը խոսում է թերևս այն մասին, որ Երևանն ու Դելլին տեսնում են հարցեր, որոնցում որոշակի դերակատարում ունի կամ կարող է ունենալ Միացյալ Նահանգները: Որոնք են այդ հարցերը տվյալ պարագայում, միարժեք ասել բնականաբար հնարավոր չէ, սակայն հայ-հնդկական հարաբերության առումով ընդհանրապես կարևոր է հենց այն հանգամանքը, որ Դելին իր աշխարհաքաղաքական դիրքավորումներում փորձում է պահել հավասարակշռությունը տարբեր բևեռների միջև: Թեև այդ իմաստով իհարկե Հայաստանի ու Հնդկաստանի տրամաչափերը հիմնավորապես տարբեր են ու անհամեմատելի, այդուհանդերձ «կենսափիլիսոփայության» իմաստով Հայաստանն ունի նույն խնդիրը և այդ առումով Հնդկաստանի հետ երկկողմ հարաբերությունը Հայաստանի համար նաև այդ խնդրի սպասարկման լավ հնարավորություն և ուղղություն է: Այս դեպքում իհարկե ըստ ամենայնի դեսպանների հանդիպումն ունի շատ ավելի կոնկրետ նպատակ:

Հնարավոր է, որ այն առնչվում է հայ-հնդկական ռազմա-տեխնիկական հարաբերությանը, որի շուրջ տեղեկատվական հոսքերը վերջին շրջանում բավականին հաճախակի էին: Մասնավորապես, հայ-հնդկական ռազմա-տեխնիկական գործակցության հարցում առանցքային նշանակություն ունի Իրանը, որպես հաղորդուղի: Իսկ այստեղ իհարկե առաջանում են բավականին նուրբ խնդիրներ, որոնք առնչվում են Իրանի շուրջ միջազգային իրադրությանը: Իսկ այդ խնդիրների առումով Միացյալ Նահանգների որոշիչ դերակատարությունը թերևս չունի ավելորդ մեկնաբանության կարիք:

Հատկանշական է, որ օրերս Հնդկաստան էր այցելել նաև Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, այդ երկրի ներքին գործերի նախարարի հրավերով, թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի վերաբերյալ համաժողովի առիթով: Հայաստանի ԱԽ քարտուղարը այն պաշտոնյաներից է, որը ևս աշխատանքային բավականին սերտ շփում ունի Միացյալ Նահանգների հետ: Իհարկե ասել, թե ԱՄՆ-ում Հայաստանի և Հնդկաստանի դեսպանները ունեին միայն քննարկելու այդ հարցերը, թերևս այնքան էլ ստույգ չէ, ի վերջո կա քննարկելու բավականին լայն օրակարգ:

Բանն այն է, որ հայ-հնդկական հարաբերությունն այդ իմաստով լինելով մի կողմից շատ կարևոր, մյուս կողմից ունի իհարկե տարբեր կողմեր և դրանցից մեկն էլ անշուշտ այն Հյուսիս-Հարավ ծրագիրն է, որ քննարկում են Ռուսաստանն ու Իրանը և որը Սանկտ-Պետերբուրգը կապելու է Հնդկաստանի Մումբայ նավահանգստի հետ, համենայն դեպս ըստ հնչող հայտարարությունների: Ի դեպ, այդ առնչությամբ հատկանշական է այն, որ օրերս թեման քննարկվում էր նաև ՌԴ վարչապետ Միշուստինի Բաքու կատարած այցի ընթացքում, բավականին մեծ պատվիրակությամբ: Այլ կերպ ասած, հայ-հնդկական հարաբերության դիտարկումներում անհրաժեշտություն կա ուշադրության արժանացնել նաև այդ հանգամանքը և դրա հանդեպ Հնդկաստանի վերաբերմունքը, հաշվի առնելով այն դերը, որ Ադրբեջանին վերապահում են Ռուսաստանն ու Իրանը Հյուսիս-հարավ երթուղու այդ քննարկումներում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում