Կատարում շարունակվող աշխարհի առաջնությունում գրանցվեց առաջին սենսացիան։ C ենթախմբում ընդգրկված մրցաշարի գլխավոր ֆավորիտներից Արգենտինան 1։2 հաշվով զիջեց Սաուդյան Արաբիային։ Առաջին կեսում Լիոնել Մեսսին 11 մետրանոց հարվածով առաջ մղեց Արգենտինային, սակայն երկրորդ կեսում արաբ ֆուտբոլիստներին հաջողվեց երկու գնդակ խփել և կամային հաղթանակի հասել։
Այս ենթախմբի մյուս խաղում այսօր կմրցեն Մեքսիկան և Լեհաստանը։ Հանդիպումը կսկսվի ժամը 20-ին։