
Վաղը՝ նոյեմբերի 23-ին Երևանում կայանալու է ՀԱՊԿ գագաթնաժողովը, որին մասնակցելու համար մեր մայրաքաղաք են ժամանելու կազմակերպության անդամ երկրների առաջնորդներ:
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը իր անդամներին և տարածքային բոլոր ստորաբաժանումներին հորդորում է գագաթնաժողովի օրը ակտիվորեն մասնակցել կառույցի դեմ հանրային ինքնաբուխ բոլոր ակցիաներին:

«Հանուն Հանրապետության» կուսակցության քաղաքական խորհուրդ
Երևան, 22 նոյեմբերի, 2022թ.