Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Արմավիրում քանդում են խաղողի այգիները․ խաղող մթերողները սնանկ վիճակում են

Այս տարի նախորդ տարիների պես խաղողի մթերման հետ կապված խնդիրները մնացին չլուծված։ Հաջորդ տարի շատ խաղողագործներ այլևս չեն զբաղվի խաղողագործությամբ։ Նախորդ տարիների պես, այս տարի էլ խաղողագործները ճանապարհ փակեցին, կառավարության շենքի մոտ հասան, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ հավաստիացրեց, որ խնդիրները խաղողի մթերման հետ կապված գրեթե լուծված են, սակայն խաղող մթերողները պնդում են՝ այլևս հրաժարվում են զբաղվել խաղողագործությամբ։

Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշում է, որ  խաղողագործի նկատմամբ վերաբերմունքը բացարձակապես չի կարող արդարացվել: «Վերամշակող ընկերությունները, Պետրոսյանի դիտարկմամբ, ուղղակի իրենց համար բարձր շահույթ են ապահովում և խաղողագործին չեն դիտում որպես իրենց գործընկերոջ։ Եթե մի քանի տարի առաջ խաղողի մթերման միջին գինը 140-150 դրամ էր, ապա այսօր առանձին ընկերություններ առաջարկում են 100-120 դրամ։ Իսկ շատ խաղողագործներ էլ այս տարի հանձնել են 90-100 դրամով, ինչը, սակայն, չի հանել անգամ իրենց ծախսերը, շարունակում են վարկերի տակ կքած մնալ: Մեղք ենք, հայ ժողովուրդը մեղք է, էսքան սգի, ցավի մեջ, փոխանակ իրար սիրեն, պատասխատանու լինեն, գնալով ավելի են գազանանում»:

Արմավիրի մարզի Լենուղի գյուղի բնակիչ, խաղողագործ Արմեն Կոստանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ շատ խաղող հանձնողներ գումար չեն ստացել. «Ինչպես պետք է ապրեն, զարմանում եմ: Կառավարությունն անընդհատ տնտեսական աճի մասին է խոսում, հետաքրքիր է, քանի՞սդ եք ձեր մաշկի վրա այդ աճն զգացել, ինչպե՞ս է լինում, որ ժողովուրդը տնտեսական աճի պայմաններում չի կարողանում ապրել։

Շատերը քանդում են իրենց խաղողի վազերը, 4-5 տարի առաջ գյուղում 120-130 հեկտար գերազանց վիճակում այգի կար, մոտ 90 տոկոսը ընտիր վիճակում, հիմա դրա 55-60 հեկտարը հազիվ մնացած լինի: Իսկ այս տարի խաղողագործների գրեթե 60 և ավելի տոկոսը չի կարողանում շարունակել: Մարդիկ վարկերը չեն կարողանում մուծել, շատերի մոտ ողբերգություն է, սնանկ վիճակ։ Օրեցօր եղածը թանկանում է, իսկ մարդկանց ապրուստը սարսափելի վիճակում է»,-ասաց Արմեն Կոստանյանը:

Նրա խոսքով, շատերն արդեն հողագործությամբ չեն զբաղվի,  հիմնականում հողերը վաճառում են, մի մասը բանջարեղեն է աճեցնելու։

Խաղողագործ Արմեն Ֆեսիլյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Լենուղի գյուղում շատերն են իրենց այգիները քանդում. «Մարդկանց խաբել են, խաղողը վերցրել են 100 դրամով, հիմա էլ փողը չեն տալիս։ Ժողովրդի ձեռքից ապրանքը վերցրել են, պայմանագրի մեջ կետեր են նշել, կարող են գարնանը գումարը տան, կարող է վաղը։ Իրենց հսկող չկա, ինչ ուզում անում են։ Ոչ մեկն այլևս չի ուզում խաղողագործությամբ զբաղվել: Զբաղվեմ ինչ անեմ, եթե մի գործի մեջ աշխատում ես, տակ ես տալիս, ինչի աշխատես։ Ով հնարավորություն ունի, այգին քանդում է, ուրիշ բան ցանում, ով չունի հնարավորություն, ստիպված թողնում է այդպես»,-ասաց նա:

Խաղողագործը նշեց, որ ինքն անձամբ ունի  հսկայական վարկեր. «3 միլիոն մի տեղ ունեմ, մյուս տեղում 300 հազար դրամ, այս տարի 500 000 ու 200 000 դրամ ունեմ փակելու։ Իբր պարտքերը պետք է տանք, հողի վրա ներդրում անենք։ Պարտքերը փակեմ, երկրից փախչեմ, գյուղատնտեսությունը լրիվ վարի է գնում, դրա մասին մտածող չկա։ Մարդիկ չեն կարողանում աշխատել, կթողնենք կգնանք»,-ասաց նա:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում