ՀԱՊԿ գագաթնաժողովին քննարկվելու են այնպիսի հարցեր, որը չի վերաբերում կառույցի կանոնադրությանը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կանխատեսում արեց քաղաքագետ Էդգար Վարդանյանը:
Նրա խոսքով` ՀԱՊԿ գագաթնաժողովը ձևական է, արարողակարգային. «ՀԱՊԿ-ը հիմնված է ոչ կանոնադրական հարաբերությունների վրա. այդ կառույցը հրաժարվում է աջակցել Հայաստանին: ՀԱՊԿ-ում «պանյատներով» են առաջնորդվում. կանոնադրություն չկա: ՀՀ իշխանությունը մտածում է, որ ՀՀ շահերից չի բխում ուղղակի հակադրվել ՌԴ-ին»: