Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշեց, որ իրենց կուսակցության բարձրացրած խնդիրները՝ կապված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հետ, իրենց ներկայացրած առաջարկություններով ընդունվել են փորձագետների կողմից: Նա նշեց, որ կարևորագույն խնդիր է ընտրական հանձնաժողովների ձևավորումը, և որ պետք է ամրագրվի հանձնաժողովի անդամների ետկանչի մեխանիզմը: Ինչ վերաբերում է համամասնական ընտրակարգին, ապա «ժառանգության» պատգամավորը նշեց, որ այսօր էլ Ազգային ժողովը կազմված է կուսակցական նոմենկլատուրայից: Ինչ վերաբերում է Ստեփան Սաֆարյանի՝ «Օրինաց Երկիր» կուսակցությանը անդամակցելուն վերաբերող՝ մամուլում հրապարակված տեղեկությանը, Արմեն Մարտիրոսյանը հերքեց այն: Նա նշեց, որ 2008 թվականի աշխատանքային խմբի բոլոր անդամները կողմ են 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին: