Tuesday, 21 03 2023
01:00
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մարտի 22-ին կմեկնի Բրյուսել
00:45
Աֆղանստանում 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
00:30
Միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել․ հայտարարություն
ՀՀ նախագահը և «Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչներն անդրադարձել են ընթացիկ և մեկնարկելիք ծրագրերին
00:15
ՌԴ և Չինաստանի ղեկավարները համատեղ երկու փաստաթուղթ են ստորագրել
Տիգրանաշենի ոլորաններում ձորը գլորված բեռնատարի վարորդը մահացել է
Լավրովի սպառնալիքները առարկայացան․ կա մեկ հայ գերեվարված՝ Սև լճի հատվածում
Մտքեր են փոխանակել Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման վերաբերյալ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ կուսակցության վարչության նիստ
Ռուս-ադրբեջանական արշավը՝ ԵՄ դիտորդության դեմ
Տարոն Միրոյանն ու Դավիթ Դալլաքյանը հարցաքննվել և ազատ են արձակվել
23:10
«Չինաստանը Ռուսաստանին ռազմական հանցագործությունների դիվանագիտական ​​ծածկոց է ապահովում». Բլինքեն
Թուրքիան «պլստու՞մ» է չին-ռուսական ծրագրերից․ Էրդողանը հայտարարել է
23:00
ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի ու Մոլդովայի ռուսամետ օլիգարխների դեմ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Նորիկ Սարգսյանը նշանակվել է Ճանապարհային ոստիկանության պետ
Թուրքիայի դերի թուլացումը Հրվ. Կովկասում հզորացնելու է Արևմուտքի դերը
22:15
Ղրիմում քաղաքացիական բնակչության համար արյան և դեղամիջոցների պակաս կա
Լավրովի նշած անվտանգային ճարտարապետության մեջ Հայաստանը չունի որևէ տեղ և դեր
21:50
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Բլինքեն-Ալիև հեռախոսազրույց
Էրդողանը պաշտոնապես գրանցվել է որպես Թուրքիայի նախագահի թեկնածու
Վրաստանի խորհրդարանը վերադարձնում է ապաօլիգարխացման օրենքը
Վարչապետն ընդունել է Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական պատվիրակությանը
ՀՀ գլխավոր դատախազն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցեր
Բոլորը համակերպվել են, որ էսկալացիան անխուսափելի է. պատրաստվում են լուռ հետևել
ԼՂ-ում և Լաչինի միջանցքում միջազգային փաստահավաք առաքելությունը հրամայական է. ԱԳ փոխնախարարը՝ ԳԴՀ խորհրդարանականներին
Բաքուն բացահայտ ցույց է տալիս, որ մերժում է Արցախի հետ բանակցությունները. Արցախի ԱԳՆ
20:30
Սթոլթենբերգն ակնկալում է, որ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի անդամ կդառնա մինչև Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները
ՔՊ-ն ՄԻՊ թեկնածու է առաջադրել Անահիտ Մանասյանին. Հայկ Կոնջորյան
20:10
Պուտինը հայտարարել Է Ռուսաստանի և Չինաստանի էներգետիկ փոխգործակցության ընդլայնման մասին

Կոսովոյի պայթյունը հետաձգվում է 48 ժամով. «նախադեպի» խորքը

Կոսովոյի վարչապետը երկրում ԱՄՆ դեսպանի հորդորով 48 ժամ հետաձգել է սերբական բնակչության համար՝ մեքենաների համարանիշները Կոսովոյի համարանիշներով չփոխարինելու համար տուգանքի կիրառումը: Նա հայտարարել է, թե կատարում է դեսպանի խնդրանքը և հույս ունի, որ 48 ժամերի ընթացքում կհաջողվի գտնել լուծում: Դրանից ժամեր առաջ Կոսովոյում պայթյունավտանգ իրավիճակի առնչությամբ մտահոգություն էին արտահայտել Եվրամիության անվտանգության և արտաքին հարաբերությունների հանձնակատար Ժոզեֆ Բորելը, նաև Միացյալ Նահանգների պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսը: Նրանք իրավիճակի պայթյունավտանգ լինելու համար պատասխանատու էին համարել երկու կողմին էլ՝ Կոսովոյի և Սերբիայի իշխանությանը, ասելով, թե խնդիրը լուծելու համար պետք է լինի երկուստեք զիջում:

Իսկ խնդիրն այն է, որ Կոսովոյում բնակվող մի քանի տասնյակ հազար սերբերը օգտագործում են մեքենաների սերբական համարանիշ: Կոսովոն պահանջում է փոխել դրանք տեղական հարամանիշով, այլապես սպառնում տուգանքով: Սերբերը չեն ընդունում այդ պահանջը: Նրանց սատարում է Բելգրադը: Ամռանը իրավիճակը լարվել էր այն աստիճան, որ Սերբիայի նախագահ Վուչիչը կոչ էր արել բանակին պատրաստվել մարտական գործողությունների: Իրավիճակը վերջին պահին հանգուցալուծվեց` որոշումը հետաձգելով: Սակայն, խնդրի լուծման շուրջ համաձայնություն այդպես էլ չեղավ:

Նախօրեին ԱՄՆ ու Եվրամիությունը ափսոսանք էին հայտնել, որ Կոսովոն ու Սերբիան չեն եկել համաձայնության: Սերբիայի նախագահը նախօրեին հայտարարել է բախման և «դժոխքի» ռիսկի մասին: Բորելը շփվել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի հետ: Կոսովոյում ՆԱՏՕ-ն իրականացնում է խաղաղապահ առաքելություն: Ստոլտենբերգը հավաստիացրել է, որ խաղաղապահ կոնտինգենտը զգոն է: Այդուհանդերձ, Բալկանները կանգնած է բավականին պայթյունավտանգ իրավիճակի առաջ և բարդ է ասել, թե ինչ արդյունավետություն կունենա առաջիկա 48 ժամի ընթացքում լուծում գտնելու հերթական փորձը, ինչ է զիջելու Կոսովոն և ինչ է զիջելու Սերբիան:

Անկասկած է, որ բալկանների լարումը մեղմ ասած կտրված չէ ընդհանուր աշխարհաքաղաքական այն դիմակայությունից, որ «ճառագում» է ուկրաինական պատերազմի թատերաբեմից: Բալկաններում անկասկած բախվում են այդ դերակատարների շահերը: Իրավիճակը հատկանշական է մեկ այլ իմաստով: Այն ցույց է տալիս, որ Կոսովոյի խնդիրը խոշոր հաշվով կարգավորված չէ, այլ ավելի շուտ՝ կառավարված: Եվ այժմ, երբ կա միջազգային կյանքի կառավարման ճգնաժամ, խնդիրը սպառնում է վերստին դուրս գալ լոկալ կառավարելիության շրջանակից և վերածվել տաք բախման օջախի: Դա ամենևին չի նշանակում, որ կլինի հենց այդպես, սակայն ակնառու է, որ կա ռիսկը և դրա մասին է վկայում հայտարարությունների տոնայնությունը, որ անում են Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները: Բալկանները իր ռազմավարական խաղի գլխավոր ուղղություն է «հռչակել» Թուրքիայի նախագահ Էրդողանը, որը ռեգիոնալ այց կատարեց 2022-ի սեպտեմբերին: Բալկաններում թուրքական աշխուժությունը բնականաբար մեծ անհանգստություն է առաջացնում Եվրամիության, մասնավորապես մայրցամաքային Եվրոպայում առաջնորդության հավակնություն ունեցող Ֆրանսիայի, Գերմանիայի համար: Դրան անտարբեր լինել չի կարող նաև Իտալիան, թեև վերջինս իհարկե ունի այլ ակնկալիքներ, կապված Թուրքիայի հետ: Իտալիան ակնկալում է լինել Թուրքիայի նորաստեղծ գազային հաբ-ի միջոցով դեպի եվրոպա ուղղվող էներգակիրների «շքամուտք»: Բալկաններում թուրքական աշխուժությունը ռուս-թուրքական հարաբերության և աշխատանքի տրամաբանության համատեքստում է դիտարկելու Մոսկվան: Այդպիսով, բալկաններում նշմարվում է ծուխ, որը դուրս է գալիս Կոսովոյից: Սա այն դեպքն է, որ կրակը կարող է գալ ծխից հետո: Սա իհարկե խոսում է այն մասին, որ այդօրինակ կոնֆլիկտները գործնականում ենթակա են լինում կառավարման, ոչ թե կարգավորման: Կոսովոն թերևս հենց այդ իմաստով է «նախադեպ» նաև հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության համար:

«Կարգավորման» քաղաքականությունը իր խորքում քաղաքականություն է կառավարման համար, և մենք կարող ենք արդյունավետ լինել իրերի դրությանը այդ տրամաբանությամբ մոտենալու տեսանկյունից, հասկանալով, որ չի լինելու որևէ երաշխավորված կարգավորում, քանի դեռ չկա միջազգային երաշխավորված կարգ և ազդեցության գոտիների հարցում աշխարհաքաղաքական, աշխարհակարգային լայն պայմանավորվածություն: Դա չի նշանակում, որ չպետք է ձգտել խաղաղության և կարգավորման: Պարզապես պետք չէ այդ հարցերում լինել միամիտ, ու անհրաժեշտ է հասկանալ միջազգային իրադրությունն ու ըստ այդմ դիտարկել, թե մեր քաղաքական վարքագծի որ մեթոդաբանությունն է, որ թույլ կտա համաշխարհային պատերազմի ռեժիմում գտնվող աշխարհում մեր անվտանգության «ուղեծրում» կայունությունը պահել կառավարելի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում