Մեծ Բրիտանիան Ուկրաինա Է ուղարկել լազերային ուղղորդման Brimstone հրթիռի կատարելագործված մոդելը: Դրա թռիչքի հեռահարությունը կրկնակի գերազանցում Է նախորդ տարբերակին, որն Ուկրաինա էր ուղարկվել մոտավորապես կես տարի առաջ: Այդ մասին տեղեկանում Է բրիտանական Express պարբերականից:
Յուրաքանչյուր հրթիռի արժեքը կազմում Է շուրջ 175 հազար ֆունտ ստեռլինգ: Լազերային ուղղորդման շնորհիվ, որն ապահովում Է բարձր ճշգրտություն, այդ հրթիռները սահմանափակում են կողմնակի վնասի հավանականությունը, ուստի կարող են օգտագործվել բնակավայրերում: Նշվում է, որ հրթիռները ճշգրտորեն հարվածում են ցամաքային թիրախների, այդ թվում՝ ընթացքի մեջ գտնվող փոխադրամիջոցների: Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը օրերս Կիև կատարած իր առաջին այցելության ընթացքում Ուկրաինային խոստացել Էր ևս մեկ ռազմական օգնության փաթեթ՝ 50 մլն ֆունտ ստեռլինգի չափով: