Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մունդիալ-2022․ Անգլիական ֆուրոր` Իրանի ցավալի ռեկորդի ֆոնին

Կատարում շարունակվող աշխարհի առաջնության խաղարկային երկրորդ օրը ընդգծվեց մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկը։ Խոսքը B խմբում ընդգրկված Անգլիայի հավաքականի մասին է, որը ջախջախիչ 6։2 հաշվով առավելության հասավ Իրանի նկատմամբ։ Անգլիացիները ցուցադրեցին գրավիչ և բալանսավորված ֆուտբոլը, որի հիմքում կոմբինացիոն խաղն էր ու սուր գրոհները։ Այո, Իրանը կարգով մի քանի անգամ ավելի ցածր է, բայց երեկվա մրցավեճը ցույց տվեց, որ Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթին հաջողվել է գործի դնել խաղային մեխանիզմը։ Այս մասնագետը դավանում է դասական բրիտանական ֆուտբոլ, որը հավակնում է դառնալ լավագույնը Կատարի աշխարհի առաջնությունում։

Ինչևէ, Անգլիա-Իրան մրցավեճում ևս արձանագրվեց մի քանի պատմական ցուցանիշ։ Մասնավորապես, դուբլ ձևակերպած անգլիացի կիսապաշտպան Բուկայո Սական դարձավ աշխարհի առաջնություններում երկու գոլ խփած ամենաերիտասարդ անգլիացի ֆուտբոլիստը։ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպանը Իրանի դեմ խաղում 21 տարեկան և 77 օրական էր։ Սակայից առաջ աշխարհի առաջնություններում նորամուտի խաղում դուբլի հեղինակ ավելի երիտասարդ տարիքում վերջին անգամ դարձել է Գերմանիայի հավաքականի պաշտպան Ֆրանց Բեկենբաուերը։ 1966թ․ աշխարհի առաջնությունում նա երկու գոլ է խփել Շվեյցարիայի դեմ խաղում։ Այս մրցավեճի ժամանակ լեգենդար ֆուտբոլիստը եղել է 20 տարեկան եւ 304 օրական։ Երեկ ըստ էության ցավալի ռեկորդ սահմանեց հարևան երկրի ազգային հավաքականը։ Իրանի դարձավ աշխարհի առաջնության պատմության առաջին հավաքականը, որը հանդիպման ընթացքում 6 փոխարինում արեց։ Դա տեղի ունեցավ այն պատճառով, որ ուղեղի ցնցում ստանալու կասկածով խաղացողի հարկադրված փոփոխությունը չի մտնում թույլատրված 5 փոխարինումների մեջ։ Անգլիայի դեմ մրցավեճի սկզբնամասում Իրանի դարպասապահ Ալիրեզ Բեյրանվանդը լուրջ վնասվածք ստացավ և փոխարինվեց։ Ըստ նախնական եզրակացության Բեյրանվանդի մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում։ Դարպասապահի փոփոխությունից հետո Իրանի գլխավոր մարզիչ Կառլուշ Կեյրուշը խաղադաշտ դուրս բերեց և 5 ֆուտբոլիստների։ Այս ենթախմբի մյուս խաղում ԱՄՆ-ի հավաքականը ոչ-ոքի 1։1 խաղաց Ուելսի հետ։ Վստահաբար կարող ենք ասել, որ գրանցված հաշիվը արտացոլում է խաղի պատկերը։

Երկու հավաքականների կատարմամբ տեսանք դինամիկ և արագ ֆուտբոլ։ Նոյեմբերի 25-ին կայանալիք երկրորդ տուրում ԱՄՆ-ին հաղթելու դեպքում Անգլիայի հավաքականը ժամանակից շուտ կտիրանա 1/8-րդ եզրափակչի ուղեգրին։ Չնայած պարտության Իրանի հավաքականը ևս հնարավորություն ունի պայքարելու երկրորդ հորիզոնականի համար։ Մասնավորապես, երկրորդ տուրում Ուելսին հաղթելու դեպքում Իրանը լուրջ հայտ կներկայացնի պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնության փլեյ-օֆֆում հայտնվելու։ Նշենք, որ խմբային փուլի վերջին տուրում կայանալու է սկզբունքային Իրան-ԱՄՆ հանդիպումը։ Երեկ պայքարը սկսեց նաև առաջնության մյուս ֆավորիտներից Հոլանդիան, որըն ընդգրկված է A խմբում։ Սենեգալի դեմ լարված պայքարում հոլանդացիներին խաղավարտին մոտ հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ, իսկ մրցավարի ավելացրած 9-րդ րոպեին Կլասենը խփեց երկրորդ գնդակը։ Նշենք, որ այս հաղթանակի շնորհիվ Հոլանդիան պատմական արդյունք գրանցեց։ Մասնավորապես հոլանդացիները աշխարհի առաջնությունում չորս խաղում անընդմեջ գոլ բաց չեն թողել։ Հոլանդիան վերջին անգալ գնդակ է ընդունել 2014 թվականին Բրազիլիայում տեղի ունեցած աշխարհի առաջնության 1/8-րդ եզրափակչում Մեքսիկայի դեմ խաղում։ 2018 թվականի աշխարհի առաջնությունը Հոլանդիան բաց էր թողել։ Եվս մեկ ցուցանիշ․ Լուի վան Գալի գլխավորությամբ Հոլանդիան վերջին 16 հանդիպումներում չի պարտվել։

Այնուամենայնիվ, պետք է արձանագրենք, որ ի տարբերություն Անգլիայի Հոլանդիայի ցուցադրած խաղն առանձնապես չտպավորեց։ Ավելին, վտանգավոր պահերով աֆրիկյան հավաքականը գերազանցեց մրցակցին և հանուն արդարության պետք է նշենք, որ արժանի չէր պարտության։ Թիմի առաջատար Սադիո Մանեի բացակայության պայմաններում էլ Սենեգալը ապացուցեց, որ կարող է պայքարել 1/8-րդ եզրափակչի ուղեգրի համար։ Հիշեցնենք, որ А խմբի մյուս խաղում Էկվադորը նույն 2։0 հաշվով առավելության էր հասել Կատարի նկատմամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում