Daily Sabah-ի հաղորդմամբ՝ Էրդողանը մեղադրել է ՌԴ-ին իր պարտավորությունները չկատարելու մեջ․ «Ռուսաստանը չի կատարում Թուրքիայի հետ 2019 թվականին Սոչիում կնքված՝ Սիրիայում անվտանգության ապահովման պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները»,- նրա երեկվա խոսքն է մեջբերում թերթը։
Էրդողանի խոսքով՝ Մոսկվան պետք է դուրս բերեր քրդական կազմավորումները Սիրիայի՝ Թուրքիային սահմանակից հյուսիսարևելյան հատվածից։ «Նրանք պատասխանատու էին տարածքը ահաբեկիչներից մաքրելու համար: Ցավոք, չնայած այն բանին, որ մենք բազմիցս հիշեցրել ենք այդ մասին, նրանք դա չարեցին»,- ասել է Էրդողանը։