Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ադրբեջանն ու Իսրայելը բանակցում են լազերային զենքի շուրջ, իսկ ՌԴ-ն չի շտապում մեզ նույնիսկ իր հետամնաց զենքը վաճառել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ,«Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանը։

-Պարոն Չերնամորյան, Ադրբեջանի և Իսրայելի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը և Բենի Գանցը նոյեմբերի 20-ին հեռախոսով քննարկել են ռազմատեխնիկական ոլորտում երկու երկրների համագործակցությունն ընդարձակելու հնարավորությունը: Ի՞նչ եք կարծում ու՞մ դեմ է ուղղված այս համագործակցությունը, ի՞նչ դիտարկումներ ունեք։

-Տարբեր հանդիպումների ժամանակ Իսրայելն ու Ադրբեջանը անընդհատ քննարկում են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները։Եթե հիշում եք՝ ապրիլի 24-ին, Լիբերմանը հանդիպել էր ոչ միայն բանակային գեներալների, այլ քաղպաշտպանության ոլորտի ներկայացուցիչների, արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչնեի հետ։ Իսրայելական կողմի  նման նախաձեռնողականությունը ես հիմա կապում եմ Իրանում տեղի ունեցող  վերջին իրադարձությունների հետ։ Իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են, որ Իրանում բողոքի ցույցերը շարունակվում են, նշվում է, որ  քաղաքացիական բնակչություն է զոհվել, հաղորդվում է նույնիսկ 54 երեխայի սպանության մասին։

Պատահական չէ, որ Իրանում տեղի ունեցող  իրադարձություններին համընթաց Իսրայելն առաջարկում է  Ադրբեջանի հետ համագործակցությունը խորացնել։ Կան մի քանի պատճառներ։  Նախ՝ Իրանում տեղի ունեցող իրադարձությունները։ Երկրորդ՝ Իրանը սկսել է  զինել Ռուսաստանին, լավ գիտեք, որ անօդաչու թռչող սարքեր են վաճառվել Ռուսաստանին։ Վերջերս էլ հայտարարություն տարածվեց, որ Իրանն ու Ռուսաստանը համատեղ՝  Ռուսաստանի տարածքում, անօդաչու թռչող սարքերի ձեռնարկություն են հիմնելու։ Այսինքն՝ օգտագործելով իրանական փորձը, իրանական անօդաչու թռչող սարքերի կոմպոնենտնրը, Ռուսաստանը որոշել է նման ձեռնարկություն բացել իր երկրի ներսում։

Ռուս-իրանական ռազմական համագործալցությունը ձեռնտու չէ Իսրայելին և Իսրայելը հայտարարել է, որ Ուկրաինային որոշակի ռազմական նշանականության կոմպոնենտներ է  փոխանցելու։ Նախկինում Բենի Գանցն առաջարկել էր հակաօդային պաշտպանության համակարգեր համալրել Ուկրաինայում, այսինքն երբ խաղաղ բնակչության վրա հրթիռներ են գալիս, կարողանան շչակների հուժկու ձայների  շնորհիվ, օդային տագնապի շնորհիվ տեղեկացնել բնակչությանը արձակվող հրթիռի մասին։ Այս հայտարարությունների մեջ բազմաշերտ նշանակություն կա։ Եթե հիշում եք՝ օրերս Յաիր  Լապիդն իր թվիեթերյան էջում գրել էր, որ պատմական է համարում Ադրբեջանի որոշումը՝ Իսրայելում դեսպանատուն բացելու հետ կապված։

Հայաստանի դեպքում կա՞ր նման ոգևորություն։

-Ո՛չ Հայաստանի նմանատիպ որոշման ժամանակ մի շարք  նախարարներ ողջունեցին, բայց որևէ մեկը պատմական չհամարեց։Իսկ այս դեպքում՝ նշվում է, որ պատմական է։ Ադրբեջանցիներն, ինչպես պարսիկներն իրենց դավանանքով շիա են։ Փաստորեն սյունիները շատ դեսպանատներ ունեն Իսրայելում, իսկ շիա մահմեդականների կողմից դեսպանատան բացումը նրանք պատմական են համարում։ 2000-ական թվականներից նրանք շատ ջերմ հարաբերություններ ունեն։ Չգիտեմ՝ էլ ինչ ոլորտում են խորացնելու ու սերտացնելու հարաբերությունները, որովհետև չկա մի ոլորտ, որտեղ իրենց հարաբերությունները չսերտանան։ Ե՛վ բժշկության ոլորտում են սերտացնում երկկողմ գործակցությունը, և՛ գյուղատնտեսության։ Հիշում եք նույնիսկ ապրիլի  24-ին, երբ Լիբերմանն Ադրբեջանում էր, խոսում  էր Հայաստանից գրավյալ տարածքներում  ցորեն ցանելու  մասին։ Միֆեր էին պտտվում, որ տարիների ընթացքում Ադրբեջանը կկարողանա մինչև 50 հազար տոննա ցորեն ապահովել, եթե Իսրայելը ներդրումներ անի։ Իհարկե Ադրբեջանը նման հնարավորություն չունի, չկա հողային բազա, որ արտահանում ապահովի, բայց համենայնդեպս թե՛  գյուղատնտեսության, թե՛ ռազմական և թե այլ ոլորտներում համագործակցությունը սերտանում է։ Եվ հիմա իրանա-ռուսական հարաբերությունների զարգացման ֆոնին, Ադրբեջանը որոշում է Իսրայելում դեսպանատուն բացել։ Գուցե նաև այլ պատճառներ էլ կան, բայց հիմնականը սրանք են։

-Ռազմատեխնիակական համագործակցության սերտացումն այս փուլում Հայաստանին սպառնո՞ւմ է։

-Եվրոպական դիտորդները հիմա Հայաստանի սահմանին են գտնվում։ Բլինքենի մեկ հեռախոսազանգով Ադրբեջանի ագրեսիան կասեցվեց։ Իհարկե լինում են փոխհրաձգություններ, բայց հրաձգային տեսակի զինատեսակներից, այսինքն՝ ադրբեջանական ագրեսիվ սահմանային ոտնձգություններ սահմանին տեղի չեն ունենում։ Բլինքենի՝ մեր կառավարությանն ուղղված կողմնորոշվելու մեսիջին, հաջորդել էր Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսազրույցը, երբ նա Ադրբեջանին հորդորել էր չխախտել խաղաղությունը։ Երբ հիմա ադրբեջանական մամուլն ես կարդում, հակաիրանական նյութերն ավելի շատ են, քան հակահայկական։ Իրենք իսրայելական զենքի միջոցով կարողացան հաղթել  Հայաստանին, չնայած որ Թուրքիան իր տարածքից կառավարեց այս պատերազմը, իսկ  հիմա  ամբողջ մամուլը հեղեղված է  Իրանի վրա հոխորտալով։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր նկատմամբ  միշտ էլ վտանգ կա, և այն գնալով ավելանում է։ Ես նշել եմ, որ 2020  թվականի պատերազմից հետո մոտ 2 միլիարդ ԱՄՆ դոլարի զենքի պայմանագիր է  կնքվել Իսրայելի ու Ադրբեջանի միջև, և խոսքը գնում է ոչ միայն անօդաչու թռչող սարքերի պարկը համալրելու մասին, այլ նաև մի քանի նոր զինատեսակների՝ հիմնականում հակաօդային պաշտպանության համակարգերի։ Ասում են, որ Ադրբեջանը միակ երկիրն է, որին Իսրայելը վաճառել է «երկաթյա գմբեթ» համակարգը, որը նույնիսկ  պատերազմի ժամանակ է Ադրբեջանին օգնել՝ իր օդը պաշտպանելու հարցում։ Սրա ապացույցը չկա, Իսրայելում այդ մասին խոսում են Բաքվի հրեաները և սա շատ տարածված թեզ է նաև Ադրբեջանում։ Գուցե մեր պաշտպանության նախարարությունն ունենա նման տվյալներ։ Իսրայելը նաև կատարելագործվում է լազերային զենքի հարցում, ինչի շուրջ բանակցություններ է վարում նաև Ադրբեջանի հետ։ Խոսքը նաև «Դրոն դոմ»-ի մասին է, որն առայժմ որևէ պետության չի վաճառվել, բայց ԱՄՆ-ն դրանով խորապես հետաքրքրված է։ Մենք չունենք նմանատիպ համակարգեր, շատ դժվար է  լինելու։ Ռուսաստանն էլ չի շտապում մեր վճարած  գումարների դիմաց իր հետամնաց զենքը մեզ տալ։ Ես չգիտեմ՝ մենք ինչպե՞ս ենք պայքարելու ռուսական զենքով գերժամանակակից այս տեխնոլոգիաների դեմ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում