Քաղաքականության հետազոտական կենտրոնը Միջազգային վիշեգրադյան հիմնադրամի և Կորեայի Հանրապետության ԱԳՆ-ի օժանդակությամբ կազմակերպվող ծրագրի շրջանակում անցկացրեց «Սլովակիայի անվտանգային քաղաքականությունը տարածաշրջանային համագործակցության համատեքստում» թեմայով քննարկումը, որում զեկույցով հանդես է եկել «Strategic Analysis» կենտրոնի տնօրեն Յան Ցինգելը։ Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Սլովակիայի փոխդեսպան Պավոլ Պոպյակը։
Ծրագրի ընթացքում լեհ, հունգարացի, չեխ և սլովակ փորձագետների մասնակցությամբ կդիտարկվեն Վիշեգրադյան քառյակի երկրների փորձը Հայաստանում կիրառելու հնարավորությունները, ՔՀԿ և գործընկեր փորձագետների կողմից նաև կնախապատրաստվեն համառոտագրեր՝ քաղաքականության առաջարկներով։