Մեր առավոտը սկսվում է ժողովրդավարական Հայաստանի վրա Ադրբեջանի ամենօրյա հարձակումների մասին տեղեկատվությամբ։ Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Այդ հարձակումների միջոցով Ադրբեջանը Հայաստանին «խաղաղություն» է առաջարկում։ Միջազգային հանրությունը լուռ հետևում է այս անհեթեթությանը։ Ասելու բան չկա…»,- գրել է նա։