ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովը դաշինքի անդամ երկրների կառավարություններին ու խորհրդարաններին կոչ է արել պաշտոնապես հայտարարել, որ «ներկայիս ռեժիմի օրոք ռուսական պետությունը ահաբեկչական պետություն է»։ Համապատասխան բանաձևն ընդունվել է նոյեմբերի 21-ին, հայտնում է Meduza-ն։
Բանաձևը նաև կոչ է անում կազմակերպել միջազգային տրիբունալ՝ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական հանցագործությունները հետաքննելու համար:
Նմանատիպ բանաձև, որը կոչ է անում Ռուսաստանին «ահաբեկչական պետություն» հռչակել, հոկտեմբերին ընդունել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը։
Տարբեր ձևակերպումներով Ռուսաստանում քաղաքական ռեժիմը Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Չեխիայի խորհրդարաններն արդեն անվանել են ահաբեկչական։