Thursday, 25 04 2024
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ

«Ռոսատոմ»-ի տնօրենը վստահ է՝ «Ատոմէքսպո 2022»-ը կարևոր քայլ է ատոմային էներգետիկայի հետագա զարգացման համար

Ռուսաստանյան «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը «Ատոմէքսպո 2022» միջազգային համաժողովը կարևոր քայլ է համարում՝ աշխարհում ատոմային էներգետիկայի հետագա զարգացման համար: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը Սոչիից՝ Լիխաչովը նման տեսակետ հայտնեց Սոչիում մեկնարկած համաժողովի շրջանակում:

«3.5 տարի է անցել «Ատոմէքսպո»-ի նախորդ համաժողովից, և դրանք ոչ հեշտ 3.5 տարիներ էին մեր մոլորակի համար: Բայց մենք միասին հաղթահարել ենք համավարակը, գլոբալ լոգիստիկ շղթաների փլուզումը, մատակարարման շղթաների խաթարումը: Բայց կա նաև լավ նորություն՝ այս ամբողջ 3 տարիների ընթացքում ատոմային էներգետիկան ակտիվորեն զարգացել է, ընդլայնվել է ատոմային ընտանիքը, ընդլայնվել է ատոմային էներգիայի ենթակառուցվածքները թիվը մեր մոլորակում: Ես վստահ եմ, որ մեր ֆորումը, մեր այսօրվա խոսակցությունը կարևոր քայլ կլինի՝ ատոմային էներգետիկայի հետագա զարգացման համար»,-ասաց Լիխաչովը:

«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը հույս հայտնեց, որ համաժողովը կարևոր քայլ կդառնա նաև մարդկության համար՝ խաղաղ նպատակով ատոմային էներգիայի զարգացման առումով:

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Միխայիլ Չուդակովն էլ հիշեցրեց, որ մեկ շաբաթ առաջ աշխարհի բնակչությունը հասել է 8 մլրդի: «Ի՞նչ է դա նշանակում. դա նշանակում է, որ մարդկությանը պետք է ավելի շատ էներգիա, ավելի շատ մաքուր էներգիա՝ հասնելու «Net Zero-ին մինչև 2050 թվական» (հեղ.-նպատակն է կրճատել ջերմոցային գազերի արտանետումները՝ հնարավորինս մոտ 0-ի),-ասաց Չուդակովը:

Նա հիշեցրեց, որ ՄԱԳԱՏԷ-ն ուղիղ մեկ ամիս առաջ ասուլիսում հայտնել էր, որ ռեկորդային թվով՝ ավելի քան 70 երկրներ ցանկություն են հայտնել զարգացնել ատոմային էներգիան իրենց էներգետիկ հաշվեկշռում:

«Ատոմէքսպո» համաժողովը կազմակերպվում է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի նախաձեռնությամբ: «Ատոմէքսպո»-ն խոշորագույն ցուցահանդեսային և գործարար հարթակ է, որում քննարկվում են ատոմային ոլորտի ներկա վիճակը և հետագա զարգացման միտումները: Համաժողովն անցկացվում է 2009 թվականից: «Ատոմէքսպո»-ին մասնակցում են ոլորտի խոշորագույն, առանցքային կազմակերպություններ, պետական կառույցներ, միջազգային կազմակերպություններ և առաջատար փորձագետներ: «Ատոմէքսպո 2022»-ին մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակությունը:

Լուսանկարը՝ strana-rosatom.ru-ից

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում