Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Բազմաթիվ քաղաքներ ժամանակին քույր քաղաքներ են դարձել Շուշիի հետ. իսկ հիմա Կորնթոսը հայտարարում է, որ չի ճանաչում ներկայիս Շուշին

Օրերս ադրբեջանական լրատվամիջոցները հերթական ապատեղեկատվությունն էին տարածել, ըստ որի՝ Հարավային Կորեայում անցկացվող «Պատմական քաղաքների լիգայի» համաշխարհային համաժողովի շրջանակներում Բաքուն համագործակցության քառակողմ հուշագիր է ստորագրել, որի շրջանակներում պերուական Կուսկո, կորեական Անդոնգի, հունական Կորնթոս պատմական քաղաքները կհամագործակցեն Շուշի քաղաքի հետ և իբր այն ստորագրել է Շուշիի շրջանում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Այդին Քերիմովը։

Հայաստանում Հունաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը վկայակոչել է Կորնթոսի քաղաքապետին և հայտարարել, որ հունական Կորնթոս քաղաքը Շուշիի հետ համագործակցության հուշագիր չի ստորագրել. «Ես միանշանակ ձեզ հավաստիացնում եմ, որ չեմ պատրաստվում ստորագրել, կամ անգամ Կորնթոսի քաղաքային խորհրդում քննարկման դնել Շուշի քաղաքի հետ համագործակցության պայմանագիրը: Ես չեղարկում եմ Շուշի քաղաքի հետ համագործակցության պայմանագրի մտադրության մասին ստորագրությունը», – ասել է քաղաքապետը։

Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով Շուշիի՝ մինչ պատերազմն աշխարհի տարբեր քաղաքաների հետ կնքած համաձայնագրերին, նշեց, որ դրանք բազմաթիվ են եղել. «Շուշին այլ քաղաքների հետ քույր քաղաք լինելու համաձայնագրեր ունի. Ֆրանսիայի Բուրգ դե Վալանս, Սենտ էտիեն, Լիլոռվա, Լոս Անջելես։ Շատ դեպքերում մենք չենք գնացել , իրենք են եկել, Շուշիում հանդիպել, հռչակագիր ստորագրել: Լոս Անջելեսի դեպքում էլ իրենց քաղաքային խորհուրդն է ստորագրել։ Հետո եկան Շուշի, հանձնեցին համաձայնագիրը»,-ասաց նա:

Կորնթոսի քաղաքապետի հայտարարությունն էլ, ըստ Սարգսյանի, վկայում է, որ  նրանք  Շուշին հիմա չեն ճանաչում:

«Բուրգ դե Վալանսի քաղաքապետը պատերազմի օրերին լիքը օգնություն է հավաքել, ուղարկել։ Ճիշտն ասած, Ալիևը մի քիչ շատ է վեր-վեր թռնում, մանավանդ Շուշիի հետ կապված, Թուրքիայի հետ հռչակագիր են ստորագրել, մեզ համար ցավալի է, բայց իրենց ձեռքն է: Նոյեմբերի 9-ին տոնակատարություններ են արել, հրավառություն, բնական է, մենք էլ 30 տարի նույնն ենք արել։

Շուշին օկուպացված է, Հադրութը, Մարտունին էլ, Մարտակերտը հռչակագրեր ունեին ստորագրած Ֆրանսիայի հետ։

Շուշեցիներից 900 բնակիչ տեղափոխվել է  Հայաստան, մյուսները կողքից զոհվածների, բազմազավակ ընտանիքներ բնակարան են ստանում, երկրորդային շուկայից տուն են ձեռք բերում։ Մինչև 2024 թվականը պետք է կարողանան բոլորին ապահովել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում