Friday, 19 04 2024
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան

Իրավիճակը տխուր է․ Շիրակի բուհի զարգացման համար ռիսկեր կան

Մ․ Նալբանդյանի անվան Շիրակի պետական համալսարանը «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի» հավատարմագրման հանձնաժողովի կողմից  հավատարմագրվել է երկու տարի ժամկետով, քանի որ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշներից 3-ը՝ Կառավարում և վարչարարություն, Մասնագիտության կրթական ծրագրեր և Հետազոտություն և զարգացում, գնահատվել են անբավարար։

Նախօրեին Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը հայտարարեց, թե բուհի զարգացման համար ռիսկեր է տեսնում։ Բուհի ռեկտոր Երվանդ Սերոբյանը ընդունեց, որ ի պաշտոնե ինքն է պատասխանատու սրա համար, սակայն հավելեց, որ, ամենակարևորը, կարողացել են աշխատանքային մթնոլորտ ձևավորել։

Շիրակի պետական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց մանրմասներ․

«Շաբաթ օրը մենք ունեցել ենք Հոգաբարձուների խորհրդի նիստ, որի ժամանակ օրակարգի հարցերից մեկով խնդրել էինք, որ ռեկտորը ներկայացնի տեղի ունեցածը: Ներկայացրեց պարոն Սերոբյանը: Իմ գնահատմամբ, ցավոք, դասեր չեն քաղվել նախկին գնահատման ժամանակ արձանագրված թերություններից, շեշտադրված խնդիրներից: Մի ամբողջ շարք խնդիրներ կան բացահայտված»,-ասաց նա:

Անդրադառնալով  10 չափանիշներից երեքի՝ անբավարար գնահատվելուն՝ Բարսեղյանը նշեց, որ նախորդ անգամ էլ սրանք անբավարար են գնահատվել, ինչը, ըստ նրա, նշանակում է, որ, ցավոք, համալսարանի գործադիր կառավարումը դասեր չի քաղել:

«Այս մասին խոսվել է շաբաթ օրը կայացած Հոգաբարձուների խորհրդի նիստում, հնչել է քննադատություն, զարմանք, հիասթափություն: Ռիսկերի մասին է խոսվել, որ մարդը համալսարան դիմելիս պետք է մտածի՝ դիմի, թե չդիմի, քանի որ հավատարմագրումը երկու տարով է: Պատճառ բերվեց կովիդը, պատերազմը, ներքին խնդիրները, բայց դրանք հարգելի պատճառներ չեն, որովհետև համալարանը գործել է, կառավարվել է ըստ սովորական ռեժիմի: Ճիշտ է, մեկ տարի hոգաբարձուների խորհուրդ չի եղել: Զեկույցում կան ցուցումներ, թե ինչ պետք է անել: Հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ հոգաբարձուները ստացան հավաստիացումներ, որ այս բոլոր դիտողությունները պատշաճ կերպով սպասարկվելու են, իրականացվելու են: Օրինակ`hամալսարանի առաքելությունների, նպատակների, խնդիրների, կարիքների գնահատման գործընթացներում ներքին ու արտաքին շահակիրների մասնակցությունը պետք է ակտիվացվի: Իրականացվող գործընթացների արդյունավետությունը հստակ որակական ու քանակական ցուցիչներ պետք է ունենա, վեր հանված խնդիրներին լուծումներ տա: Հավատարմագրման հանձնաժողովի որոշման մեջ ասվում է, որ երկու ամսում պետք է ներկայացնել  փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման, վերանայման ծրագիր, համապատասխան ժամանակացույց, նշված երեք ոլորտներում առկա խնդիրներին առաջնահերթ լուծումներ տալու անհրաժեշտությունը հաշվի առնելով»,-ասաց նա: Հոգաբարձուների խորհրդի նախագահի խոսքով՝ 6 ամիսը մեկ համալսարանը Կենտրոնին պետք է գրավոր զեկույց ներկայացնի իրականացված գործողությունների արդյունքների վերաբերյալ, այսինքն՝ որակի կենտրոնը ոչ թե գնահատում ու քաշվում է մի կողմ, այլ կոնկրետ ցուցումներ է տալիս և հետևողականորեն հսկելու է․ հոգաբարձուների խորհրդի պարտականությունն է հետևել, որ այս ամբողջը պատշաճ կատարվի:

Լևոն Բարսեղյանի խոսքով՝ վերջին տարիներին հոգաբարձուների խորհուրդը հետևողականորեն բոլոր նիստերին առաջարկել է, պնդել է, որ այս բոլոր խնդիրները բարեխղճորեն լուծել, որ հավատարմագրման խնդիր չլինի։ Բարսեղյանի խոսքով՝ վատ կառավարման և վարչարարության  հետ գործ ունենք։

Ինչ վերաբերում է ռեկտորի հավաստիացումներին, թե բուհում մթնոլորտ է փոխվել, Բարսեղյանը նշեց, որ ինչ-որ չափով փոխվել է, բայց այս պահին բուհի դեմ հինգ դատական գործ կա բուհի նախկին աշխատակիցների կողմից։ Նա նաև նշեց, որ ինքը կողմնակից է բուհի կառավարման բաց համակարգին․

«Այս խնդիրների արմատները շատ խորն են։ Խորհրդային տարիներից գալիս է այս ադաթավոր, տնավարի, ուղղաձիգ կառավարումը։ Ոչ թե նախարարը կամ ռեկտորը գործ ունենա 300 հետ, այլ այն բաշխվի ամբողջ ապարատի վրա։ Այսինքն՝ կառավարման, գիտելիքների շնորհիվ կարելի է հասնել ավելի որակյալ կառավարման։ Առայժմ համբերությունս չի հատել։ Իրականում իրավիճակը տխուր է, և այն պետք է պատշաճ լուսաբանվի»,-հավելեց Բարսեղյանը։

 

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում