Thursday, 25 04 2024
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով

Ռուսաստանին դուրս կմղեն նաև Կենտրոնական Ասիայից․ Հայաստանը հաշվարկե՞լ է ռիսկերը

Եվրոպական միությունը պետք է խորացնի համագործակցությունը Կենտրոնական Ասիայի հետ, կարծում է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ Նրա կարծիքով, անհրաժեշտ է օգտագործել տարածաշրջանի ներուժը էներգակիրների մատակարարումների, կարևորագույն հումքի ներմուծման և Ռուսաստանը շրջանցող նոր տրանսպորտային միջանցքների հարցում։ Բորելը կարծում է, որ Ռուսաստանը և Չինաստանը շարունակում են առաջատար դեր խաղալ Կենտրոնական Ասիայում։ Միաժամանակ, նրա կարծիքով, այս տարածաշրջանի երկրները փորձում են դիվերսիֆիկացնել հարաբերությունները և համապատասխան գործընկեր տեսնել ի դեմս Եվրամիությանը․«Որպես ԵՄ, մենք ակնհայտորեն շահագրգռված ենք օգտվել այդ փոփոխություններից: Մենք պետք է խորացնենք կապերը տարածաշրջանի հետ, օգտագործենք նրա հսկայական ներուժը, որը ներկայացված է էներգակիրների մատակարարման, կարևոր հումքի մատակարարումների և Ռուսաստանից անկախ նոր տրանսպորտային միջանցքների հարցում», – գրել է  Բորելը Կենտրոնական Ասիա կատարած իր այցից հետո բլոգում: Նա նշել է, որ խոսքը Անդրկասպյան միջանցքի մասին է, որի զարգացման մասին խոսվել է Ղազախստան կատարած այցի ժամանակ։ Բորելը Կենտրոնական Ասիա կատարած այցի ժամանակ ասել է, որ ԵՄ-ն առաջատար է տարածաշրջանի երկրներում ներդրումների առումով և այս ցուցանիշով առաջ է Ռուսաստանից և Չինաստանից։ ԵՄ երկրները վերջին 10 տարվա ընթացքում 105 միլիարդ եվրո են ներդրել Կենտրոնական Ասիայի պետությունում։ Անցյալ շաբաթ Սամարղանդում կայացավ Թյուրքական պետությունների կազմակերպության առաջին գագաթնաժողովը։ Գագաթնաժողովում անդրադարձ է կատարվել թյուրքական աշխարհի դարավոր դերի մասին՝ «միացնել Արևելքն ու Արևմուտքը՝ միավորելով համաշխարհային քաղաքակրթությունները»:

Ակնհայտ է, որ ռուս-ուկրաինանական պատերազմի արդյունքում ստեղծված իրավիճակում արևմուտքը փորձելու է Ռուսաստանին դուրս մղել բոլոր այն տարածաշրջաններից, որտեղ վերջինս դոմինանտ դերակատարություն ուներ։

Քաղաքական մեկնաբան, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ արդեն Հարավային Կովկասում շատ դժվար է խոսել Ռուսաստանի դոմինանտության մասին, այստեղ բավականին ակտիվ աշխատում է Թուրքիան և մեծ ազդեցություն ունի․ «Բայց Եվրամիությունն ու ընդհանրապես արևմուտքը՝ գիտակցելով, որ լուրջ վերադասավորումներ են կատարվում աշխարհաքաղաքական քարտեզի վրա, բնականաբար փորձելու են օգտվել դրանից ու առանձին տարածաշրջաններում մեծացնել իրենց ազդեցությունը։ Իհարկե Հարավային Կովկասում ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպես կլուծվի հայ-ադրբեջանական հակամարտությունը։ Եթե այստեղ դեպի խաղաղության պայմանագիր հետևողական գործընթաց գնա և դրան հետևեն նաև այլ խնդիրների լուծումները՝ օրինակ սահմանազատում-սահմանագծում, ճանապարհների ապաշրջափակումը, ապա Կենտրոնական Ասիայում շատ ավելի բարդ իրավիճակ է ստեղծվում՝ հաշվի առնելով, որ այնտեղ լուրջ հավականություններ ունի Չինաստանը և հաջողությամբ այդ հավակնություններն իրականացնում է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Նավասարդյանի՝ արևմուտքին շատ դժվար կլինի այնտեղ մրցակցել ոչ միայն Չինաստանի և Ռուսաստանի հետ, այլ նաև Թուրքիայի հետ, որն այնտեղ էլ է  փորձում տարածել իր ազդեցությունը․ «Ինչպես մենք տեսնում ենք, տարածաշրջանային խաղացողները այսօր բավականին ագրեսիվ են այն առումով, որ իրենց շահերը բավականին հետևողականորեն առաջ են տանում։ Նրանք, ովքեր համարվում էին աշխարհաքաղաքական լիդերներ նախորդ  տասնամյակների ընթացքում՝ ի դեմս նաև Եվրամիության, լուրջ դժվարությունների առաջ են կանգնելու։ Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կենտրոնական Ասիայի ու Հարավային Կովկասի երկրները շահագրգռված են զարգացնել իրենց բազմաբնույթ համագործակցությունը Եվրամիության հետ, եթե լուծվեն հաղորդակցությունների խնդիրները, ապա այնպես չէ, որ Եվրամիությունը շանս չունի իր դիրքերն ուժեղացնել նաև այլ տարածաշրջաններում»։

Խոսելով Ռուսաստանը շրջանցող միջանցքի մասին, մեր զրուցակիցը նկատեց․ «Դա ոչ թե իրատեսական է, այլ ըստ իս, այլևս անխուսափելի։ Եթե ստացվի Մեղրիով հաղորդակցություննեը բացել այնպես, որ դա չվնասի Հայաստանի ազգային ու պետական շահերին, ապա դա լավագույն  լուծումը կլինի։Բայց եթե դա չստացվի, կարծում եմ, այլ շրջանցող ճանապարհներ կգտնվեն։ Հիմա Հայաստանի նպատակը պետք է լինի հնարավորինս արդյունավետ իրականացնել բանակցությունները այնպես, որ այդ զարգացումներն ու այդ նոր ճանապարհների բացումը նպաստի նաև Հայաստանի զարգացմանը։Ես այստեղ ամենակարևոր ուղղությունը համարում եմ Հյուսիս-Հարավ  հաղորդակցությունների զարգացումն ու իրականացվող աշխատանքների արագացումը»։

Հիմա, երբ Ռուսաստանին փորձում են ամեն տեղից դուրս մղել, արդյոք Հայաստանը հասկանում է  դրա հնարավոր ռիսկերն ու համապատասխան քաղաքականություն վարում, հարցին ի պատասխան, Բորիս Նավասարդյանը նշեց․ «Հաշվի առնելով, որ հակասությունները բավականին շատ են ՝ տարբեր տարածաշրջանային և գլոբալ խաղացողների միջև, եթե որևէ տեղ կա նաև տեղական բնույթի  հակամարտություն, ապա այստեղ անմիջապես սկսում են բախվել նաև շատ ավելի խոշոր խաղացողների շահերը՝  ինչպես դա  հայ-ադրբեջանական հակամարտության դեպքում է։ Բայց եթե  Հայաստանն ու Ադրբեջանը գտնեն ճանապարհներ՝ արդյունավետ ու կառուցողական երկխոսության, ինչպես նաև հարաբերությունների ապասառեցման համար, ապա բոլոր արտաքին խաղացողները ստիպված կլինեն հարմարվել այդ օրակարգին, այլ ոչ թե հակամարտության օրակարգին։ Այդ դեպքում ռիսկերը կնվազեն։ Բայց եթե հակամարտությունը շարունակվի, ապա ցանկացած փոփոխություն, ցանկացած խաղացողի շահերի նկատմամբ ոտնձգություններ բերելու է շատ լուրջ ռիսկերի, և այդ առումով Ռուսաստանի թուլացումն ու Ռուսաստանի դեմ իրականացվող տարբեր տեղերից գործողությունները կարող են բացասաբար անդրադառնալ նաև Հայաստանի անվտանգության վրա»,-եզրափակեց նա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում