Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Մեքենաների հայելիների գողության հերթական դեպքն է բացահայտվել

Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկությունն իրացրին նոյեմբերի 20-ի գիշերը՝ հերթական կանխարգելիչ շրջայցի ընթացքում: Ժամը չորսին Դրոյի փողոցում, մեքենայից գողություն կատարելու կասկածանքով, նրանք ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին Արարատի մարզի Ազատաշեն գյուղի բնակիչ, 38-ամյա մի տղամարդու` իր վարած «Աուդի» մեքենայով հանդերձ: Սրահում՝ տոպրակի մեջ, մեքենայի հայելիներ կային: Ոստիկանների հարցին, թե որտեղի՞ց հայելիները, վարորդն ուներ պատրաստի պատասխան. տաքսի ծառայություն է մատուցել, ուղևորներն են մոռացել մեքենայում: Պատասխանը, սակայն, հավատ չէր ներշնչում, քանի որ ոստիկաններն ունեին բոլորովին այլ օպերատիվ տեղեկություն: Հարկավոր էր գտնել մեկ այլ մեքենա, այլ գործող անձերով, և հետագա միջոցառումները տրամաբանական ավարտին հասցնելու համար Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները դիմեցին մայրաքաղաքի պարեկների օգնությանը:

Պարեկները ճշգրտությամբ կատարեցին իրենց բաժին գործը: Ժամը 5.30-ին Պարույր Սևակի և Կարապետ Ուլնեցու փողոցների խաչմերուկում նրանք նկատեցին կասկածելի մի մեքենա, կանգնեցրին «Օպելը», առանց շտապելու, հանգամանորեն ստուգեցին վարորդի փաստաթղթերը` մինչև տեղ կհասնեին Քանաքեռ-Զեյթունի գործընկերները:

Ձերբակալվեցին և, «Օպելով» հանդերձ, բաժին տեղափոխվեցին Նոյեմբերյան, Ստեփանակերտ ու Իջևան քաղաքների երեք բնակիչ` 24, 27 և 35 տարեկան տղամարդիկ: Փաստերի ճնշման տակ նրանք խոստովանեցին, որ գիշերվա ժամը չորսին գողացել են Ռուբինյանց փողոցում կայանված «Լեքսուսի» կողային հայլիները. այն նույն հայելիները, որ հայտնաբերվել էին «Աուդիի» սրահում:

Պարզվեց, որ չորսն էլ գործել են մեկ խմբի կազմում, իսկ երկու մեքենա օգտագործել են հանցափաստով չբռնվելու համար: Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է դանակ, որով, ըստ նրա հայտնածի, կտրել էր հայելիների մալուխները:

Չորսն էլ տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր: Հաջողվել է պարզել նաև «Լեքսուսի» տիրոջ ինքնությունը, նրանից ընդունվել է հաղորդում:

Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում