Thursday, 18 04 2024
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին

Մենք Բաքվի հետ երկխոսության պատրաստ ենք միայն պաշտոնական ձևաչափով

«Առաջին լրատվական»-ի զրուցկիցն է արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը։

-Պարոն Ազիզյան, մի քանի օր է ակտիվորեն քննարկվում է Ադրբեջանի նախագահ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ նա պատրաստ է խոսել Ղարաբաղում ապրող հայերի, բայց ոչ Ռուսաստանից ուղարկված «էմիսար» Ռուբեն Վարդանյանի հետ: Ո՞վ պետք է լինի Արցախի անունից բանակցողը, ինչքանով է առհասարակ նման ձևաչափը հնարավոր:

-Հաշվի առնելով հակամարտության կարգավորման հետ կապված Բաքվի դիրքորոշումը կարելի է ենթադրել, որ նրանք Արցախի հետ դիվանագիտական երկխոսությունը ընկալելու և մեկնաբանելու են իբրև բնակչության հետ ուղղակի շփում, շրջանցելով մեր կամարտահայտությամբ ձևավորված լեգիտիմ իշխանության ներկայացուցիչներին։ Ցավոք սրտի Հայաստանի Հանրապետությունը չի տիրապետում բավարար ռազմական, քաղաքական, դիվանագիտական, տնտեսական և այլ անհրաժեշտ ռեսուրսների, որոնց միջոցով հնարավոր կլինի ստիպել Ադրբեջանին գնալ պաշտոնական երկխոսության Ստեփանակերտի հետ, նման ռեսուրսների տիրապետում են աշխարհաքաղաքական դերակատարները, իսկ թե ինչպես կգործարկեն նրանք այդ ռեսուրսները, կամ արդյոք կգործարկեն ընդհանրապես` մեծապես կախված է ռեգիոնալ շահերի բավարարման տրամաբանությունից։

– ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ Ստեփանակերտը համաձայն չէ ուղիղ խոսելու Բաքվի առաջարկին, կբանակցի միայն միջազգային ձևաչափով, միջնորդների մասնակցությամբ: Հիմա, եթե Մինսկի խումբը չի աշխատում, միջնորդ չկա, ինչու՞ է Ստեփանակերտը հրաժարվում նման հնարավորությունից, սեփական կարծիքն ուղիղ ներկայացնելուց: Այսինքն ինչու՞ մնալ կառչած մի ձևաչափից, որը փաստացի չի աշխատում։

-Իսկ ի՞նչ է նշանակում ուղիղ խոսել բնակչության հետ առանց միջնորդների, ինչպե՞ս է դա լինելու, ինչու՞ պետք է մենք դա ընդունելի համարենք, Ադրբեջանը ասում է, որ հարցը լուծված է, Արցախում ապրողներս էլ իր քաղաքացիներն ենք, ուստի ինքը քվազի իշխանության հետ խոսելու ոչինչ չունի։ Բնական է, որ այս մոտեցումը չի կարող ընդունելի լինել մեզ համար և մենք պատրաստ ենք երկխոսության միայն պաշտոնական ձևաչափով։

– Ուղիղ խոսելը չի՞ ենթադրում արդյոք սուբյեկտայնության բարձրացում, Ռուսաստանից որոշակի անկախության ձեռք բերում: Թե՞ նման հեռանկարը նաև Մոսկվային դուր չի գա:

-Հակառակը` դա որևէ սուբյեկտություն չի ենթադրում, բնակչությունը միջազգային իրավունքի սուբյեկտ չէ, միջազգային իրավունքի սուբյեկտները տարբեր տարածքներում բնակվող ժողովուրդների կողմից միջազգային իրավունքով ձևավորված և ճանաչված պետություններն են որոնք միմյանց հետ հարաբերվում են տվյալ բնակչության կողմից լեգիտիմությամբ օժտված իշխանության միջոցով։ Ուստի բնակչությունը սուբյեկտ է միայն իր սեփական իշխանության համար, հենց այս տրամաբանությամբ է Ադրբեջանը առաջարկում միայն ուղիղ շփում բնակչության հետ` մեզ դիտարկելով իր քաղաքացիներ, իսկ մենք չենք ընդունում Բաքվին որպես մեր իշխանություն, մենք ունենք մեր կողմից ձևավորված իշխանություն և պատրաստ ենք գնալու երկխոսության։ Ինչ վերաբերում է Մոսկվայի քմահաճույքներին, ապա նախ պետք է հասկանանք, թե արդյոք նրանց դուր է գալիս Բաքվի այս մոտեցումը, քանի որ եթե մենք ընդունում ենք, որ իր քաղաքացիներն ենք, ուրեմն ընդունում ենք, որ Արցախը Ադրբեջանի տարածք է, իսկ Մոսկվայի շահերից չի բխում կարգավիճակի հարցի և ընդհանրապես հակամարտության լուծում նման կամ այլ տրամաբանությամբ, քանի որ Ռուսաստանի ռազմաքաղաքական ներկայության հիմքը հակամարտության գոտում հենց դրա չլուծվածությունն է, իսկ այդ ներկայությունը ըստ էության քաղաքական ազդեցության լծակ է հանդիսանում վերջինիս համար։

-Ժամանակը չէ՞ որ Ստեփանակերտն ինքը դիմի միջազգային հանրությանն ասելով, որ այսուհետ որևէ մեկին չի լիազորում իր փոխարեն խոսել ու որոշումներ ընդունել և ինքն է իր հարցի իրավատերը:

-Ոչ միայն ժամանակն է, այլ նաև հենց այս տրամաբանությամբ պետք է պահպանվեր բանակցային լիարժեք ձևաչափը, Արցախը բանակցային սեղանից դուրս մնալով մեծապես կորցրել է իր փաստացի սուբյեկտայնությունը, որը վերականգնելու համար միայն մեր ջանքերը բավարար չեն կարող լինել։ Դրա համար առաջնահերթ նշանակություն ունեն ռեգիոնալ շահեր ունեցող աշխարհաքաղաքական դերակատարների մոտեցումներն ու այդ մոտեցումները մեր սեփական շահերի տրամաբանությամբ կառուցելու ունեցած հնարավորությունները։ Մենք քաղաքական իրականությունից կտրված ամպագոռգոռ հայտարարությունների փոխարեն պետք է հասկանանք, որ մեր ինքնորոշման իրավունքի երաշխավորը կարող է լինել միջազգային հանրությունը, Հայաստանի Հանրապետությունը չի կարող ստանձնել այդ երաշխավորի պատասխանատվությունը, ցավով պետք է արձանագրենք, որ Հայաստանը այսօր նույնիսկ իր անվտանգության երաշխավորը չէ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում