Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Սկանդալը չկայացավ․ Ինչու VAR-ը չարձանագրեց Վալենսիայի գոլը․․․

Ֆուտբոլի աշխարհի առաջնության մենարկային Կատար-Էկվադոր հանդիպումը մեծ սկանդալի առիթ չդարձավ։ Հիշեցնենք, որ շնորհիվ Վալենսիայի ձևակերպած դուբլի էկվադորցիները առավելության հասան 2։0 հաշվով։ Մերձավոր Արևելքի հետազոտությունների բրիտանական կենտրոնի լրագրող, քաղաքական վերլուծաբան Ամջադ Թահան նախօրեին հայտարարել է, որ մրցաշարի կազմակերպիչ Կատարը կաշառել է Էկվադորի թիմի մի քանի ֆուտբոլիստների, որպեսզի նրանք պարտվեն 2022 թվականի աշխարհի առաջնության բացման խաղում։ «Կատարը 7,1 միլիոն եվրոյով կաշառել է ութ էկվադորցի ֆուտբոլիստների, որպեսզի նրանք տանուլ տան խաղը` (0:1): Կատարի եւ Էկվադորի հինգ ինսայդերներ հաստատել են տեղեկությունը։ Հուսով ենք, որ դա սուտ է: Մենք ակնկալում ենք, որ այս տեղեկատվության տարածումը կազդի արդյունքի վրա: Աշխարհը պետք է հակազդի ՖԻՖԱ-ի կոռուպցիային», – գրել էր Թահան։ Երեկ տեղի ունեցած հանդիպման արդեն երկրորդ րոպեին Էկվադորի հավաքականի ավագ Էներ Վալենսյան բացեց հանդիպման հաշիվը, սակայն VAR համակարգի օգնությամբ այն չեղարկվեց։ Մասնավորապես, գոլի չեղարկման պատճառ նշվեց Վալենսիայի խաղից դուրս վիճակում լինելը։

Խաղին հետևող միլիոնավոր երկրպագուներ շտապեցին պնդել, որ տվյալ դրվագում չկա խաղից դուրս վիճակ և մրցավարությունը ամենաթողության գնով աշխատում է Կատարի հավաքականի օգտին։ Խաղային այս դրվագ հիմա էլ ակտիվորեն քննարկվում է սոցիալական ցանցերում։ Բանն այն է, որ գոլային փոխանցման պահին Կատարի հավաքականի պաշտպանը սեփական դարպասին ավելի մոտ է քան Վալենսիան։ Շատերի պնդմամբ այս դրվագը ՖԻՖԱ-ն և մրցաշարի կազմակերպիչները փորձել են կոծկել արդարացնելու համար իրենց որոշումը։ Այո, գնդակը ստանալիս Վալենսիան մրցակցի պաշտպանից ավելի ետ էր, բայց․․․։ Բանն այն է, որ փոխանցման պահին Վալենսիան մեկ ոտք ավելի առաջ է գտնվել Կատարի հավաքականի դարպասապահից։ Սա հստակ երևում է VAR համակարգի ներկայացրած կրկնապատկերում։ Եթե փոխանցման պահին գրոհող թիմի ֆուտբոլիստը ավելի մոտ է գտնվում դարպասին, քան մրցակցի դարպասապահը, ապա անկախ պաշտպանող թիմի մյուս խաղացողների գտնվելու վայրից ըստ կանոնադրության համարվում է խաղից դուրս վիճակում։ Նման իրավիճակներ հազվադեպ են լինում, ուստի աշխարհի առաջնության բացման խաղում 2-րդ րոպեին արձանագրված դրվագը հայտնվեց ուշադրության կենտրոնում։

Ինչևէ, եթե նույնիսկ այս գոլը մրցավարների սխալի հետևանքով չարձանագրվեր, միևնույնն է Կատարը այն հավաքականը չէ, որը կարող էր երեք միավոր վաստակել երեկվա մրցավեճում։ Չցանկանալով առաջ ընկնել, այնուամենայնիվ արաձանագրենք, որ կազմակերպիչ երկրի հավաքականը ամենաթույլն է այս առաջնությունում։ Համոզվեցինք, նաև Կատարի կողմից էկվադորցիներին կաշառելու մասին տեղեկությունները միանգաամայն սխալ էին։ Երեկ դաշտի տերերի խաղում տեսանք այնպիսի տարրական սխալներ, որոնք որակավորման փուլ անցած թիմերը ուղղակի չեն կարող թույլ տալ։ Հիշեցնենք, որ այս խմբում են ընդգրկված նաև Հոլանդիայի և Սենեգալի ազգային թիմերը։ Վստահաբար կարող ենք ասել, որ А եթախմբում Կատարի հավաքականը չի կարող պայքարել 1/8-րդ եզրափակչի ուղեգրերի համար։ Ինչևէ, մեկնարկային խաղում արձանագրվեցին պատմական և ռեկորդային ցուցանիշները։ Պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնության կազմակերպիչ երկրի հավաքականը պարտվեց մեկնարկային խաղում։ Պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնության առաջին գոլը խփվեց 11 մետրանոցից։

Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Վալենսիան Էկվադորի կազմում աշխարհի առաջնության եզրափակիչ փուլերում հինգ անընդմեջ գոլի հեղինակ դարձավ: Աշխարհի 2018 թվականի առաջնությունում Էկվադորը չի մասնակցելլ, իսկ 2014 թվականի աշխարհի առաջնությունում նա մեկ գոլ է խփել Շվեյցարիայի և երկու գոլ Հոնդուրասի դեմ խաղում։Աշխարհի առաջնության 6 անընդմեջ գոլ հաջողվել է խփել ընդամենը երեք ֆուտբոլիստների։ Խոսքը պորտուգալացի լեգենդ Էյսեբիոյին, իտալացի Պաոլո Ռոսսիին և ռուս Օլեգ Սալենկոյի մասին է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում