Wednesday, 01 02 2023
01:00
Բրազիլիայի նախկին նախագահը դիմել է ԱՄՆ տուրիստական վիզայի համար
00:45
ԱՄՆ Պետդեպարտամենտը Կովկասի հարցերով նոր ավագ բանակցող է նշանակել
00:30
Ղազախստանը որոշել է փակել Ռուսաստանում առևտրային ներկայացուցչությունը
00:15
Վաշինգտոնի մետրոյում հրաձգության հետևանքով տուժել է մեկ մարդ
00:00
ԵՄ-ն Կիևի գագաթնաժողովում կքննարկի Ուկրաինայի անդամակցության հարցը
Սարի թաղում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին
23:50
ԱՄՆ-ն ընդլայնում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները
Վրաստանի խորհրդարան է ներկայացվել համասեռամոլների ցույցերն արգելող օրինագիծ
Փրկարարները Հրազդանում ավտոմեքենա են դուրս բերել ձյան արգելափակումից
Թվերը վկայում են բացարձակ ձախողված կրթական համակարգի մասին, պետք է արտակարգ դրություն հայտարարել
Վանաձորում 2-ամյա տղա է մահացել. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ
Երուսաղեմում հայերի վրա հարձակումները իրականացրել են մի քանի ծայրահեղականներ, որոնք չեն ներկայացնում մեր հասարակությունը. Իսրայելի դեսպան
Իրանը փրկե՞լ է Հայաստանը․ բացահայտում ԱԳՆ կողմից
ՌԴ փոխվարչապետը գնահատել է նավթի շուկայում տիրող իրավիճակը
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Ռուսաստանը դադարեցրել է նավթի մատակարարումները «ոչ բարեկամ» երկրներին
Վրաստանը ունիկալ գործընկեր է Հայաստանի համար. ընդհանուր անելիքները շատ են
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ամփոփել է ընդերքի ոլորտում 2022-ին կատարած աշխատանքները
Հաագայում ադրբեջանական կողմը տապալվեց. Իրավական դիվանագիտության առումով` նվեր
Պաշտոնատար անձի կողմից ֆեյսբուքյան կեղծ էջով տարածվել է ապատղեկատվություն. ԱՀ ԱԱԾ
Սեպտեմբերյան զինադադարը ապահովել է ԱՄՆ-ն, ոչ թե Իրանը
Անի Աթանեսյանը նշանակվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
Հայաստանը ներքաշվում է Կրեմլի վտանգավոր խաղի մեջ
Արմեն Ղևոնդյանը նշանակվել է Ղրղզստանում ՀՀ դեսպան
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը խորհրդակցություն է հրավիրել
Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել սպայական և կրտսեր հրամանատարական կազմի ներկայացուցիչների հետ
Արդարադատության համակարգի աշխատողի օրվան ընդառաջ բաց դռների օր Արցախում
Գագիկ Պողոսյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ
Հաագայում Երևանը հերքեց Բաքվին
Արմեն Գյոզալյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատար

Վրաստանում մտահոգ են ռուսալեզու դպրոցների ավելացմամբ

Վրաստանում օտարերկրացիների մեծ հոսքին զուգահեռ աճել է ռուսալեզու դպրոցների և սեկտորների թիվը, հայտնում է Aliq.ge-ն։

Այս պահի դրությամբ Վրաստանում գործում է 58 ռուսալեզու հանրակրթական դպրոց և սեկտոր, դրանցից 11-ն ամբողջությամբ ռուսալեզու դպրոց է, 47-ը դպրոցներում գործող ռուսալեզու բաժին։ Զուգահեռ ավելանում են ռուսալեզու մասնավոր դպրոցների թիվը, ոլորտի փորձագետները բարձրաձայնում են, որ դրանցից շատերը գործում են առանց վրացական հավաստագրման և անընդունելի ուսուցմամբ։

Քաղաքացիական ակտիվիստ, հասարակական սեկտորի ներկայացուցիչ Իրմա Գորդելաձեի խոսքով, Թբիլիսիում գործող ռուսալեզու որոշ մասնավոր դպրոցներ բոլոր առարկաները, այդ թվում պատմությունը դասավանդում են ռուսական դասագրքերով․

«Վերջին շրջանում Թբիլիսիում և Բաթումիում տասնյակ ռուսական մասնավոր դպրոցներ են բացվել, որտեղ հաճախում են ազգությամբ ռուս, բելառուս, ուկրաինացի և ղազախստանցի երեխաներ։ Ծնողներից շատ դեպքերում ընդունելության համար փաստաթուղթ չի պահանջվում, վարձ միջինում ամսական 700-800 լարի է։

Մի քանի դպրոցների օրինակներով կարող եմ ասել, որ չունեն ոչ հավաստագրում, ոչ էլ Վրաստանում տպագրված դասագրքեր, նյութերը մատուցում են ռուսական գրքերից, ամենաանընդունելին ռուսական պատմության գրքերով ուսուցումն է», — նշում է քաղակտիվիստը։

Գորդելաձեի խոսքով, մասնավոր դպրոցները հաճախ գործում են կրթական կամ դպրոցական ակումբ կարգավիճակի տակ՝ ծպտված․

«Այդպիսի մի օրինակ է School club Georgia (развивающие занятия) անունը կրող «դպրոցական ակումբ կենտրոնը», որը գործում է Թբիլիսիում և Բաթումիում, դպրոցի ուսուցիչները հայտարարել են, թե այն մասնավոր դպրոց է, որը խոստանում է հանձնել ռուսական միջնակարգ կրթության մասին փաստաթուղթ»։

Հատկանշական է, որ School club Georgia-ի վերաբերյալ լրագրողական հետաքննություն է իրականացրել տեղական Batumelebi.ge լրատվականը․

«Տնօրեն Նատալյա Գեորգիևան մասնավոր զրույցում հաստատել է, որ սա դպրոցական ակումբ կամ զարգացման կենտրոն չէ, այլ մասնավոր ռուսական դպրոց է, որն առաջինից մինչև յոթերորդ դասարանի աշակերտներին ուսուցանում է ռուսերենով։ Սակայն պաշտոնական մեկնաբանության ժամանակ Գեորգիևան հերքում է, որ այս հաստատությունը դպրոց է»։

Վրաստանի կրթության և գիտության նախարարության Կրթության որակի զարգացման ազգային կենտրոնի աշխատակից Նիա Գրիգալաշվիլին «Ալիք մեդիայի» հետ զրույցում պարզաբանեց Վրաստանում գործող մասնավոր դպրոցների գործունեության կարգը․

«Արտերկրում ճանաչված հանրակրթական ծրագրերի իրականացումը Վրաստանում կարգավորվում է «Հանրակրթության մասին» օրենքի 341-րդ հոդվածով։

Հետևաբար, «Վրաստանում թույլատրվում է իրականացնել միայն արտասահմանում ճանաչված հանրակրթական այն ծրագրերը, որոնց ճանաչման համար Կրթության որակի զարգացման ազգային կենտրոնը պայմանագիր է կնքել օտարերկրյա պետության լիազորված մարմնի հետ», — նշում է Գրիգալաշվիլին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում