Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հոդաբաշխ բացատրություն չկա՝ ինչո՞ւ է Արցախն անցնում կիսանախագահական մոդելին․ լատենտ վտանգներ եմ տեսնում

Արցախյան մի քանի ՀԿ-ներ տագնապ են հնչեցրել, որ սահմանադրության 162-րդ հոդվածի փոփոխությունը պետականակործան է, քանի որ սահմանադրական փոփոխությունների իրավասությունը ժողովրդից փոխանցում է Ազգային ժողովին։ Ըստ այդ փոփոխության ՝ժողովուրդը հանրաքվեով լիազորում է իր կողմից ընտրված ներկայացուցչական բարձրագույն մարմնին՝ Ազգային ժողովին, որ հետայսու սահմանադրական փոփոխություններն ընդունվեն նրա կողմից։

Սահմանադրական իրավունքի մասնագետ Արտաշես Խալաթյանի կարծիքով՝ 2015  թվականի սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հայաստանում որոշ  սահմանադրական նորմերևս  կարող են փոխվել Ազգային ժողովի կողմից․ «Բայց խնդիրն այստեղ  հետևյալն է․ ո՞ր հոդվածներ են, որ ենթակա են փոփոխության Ազգային ժողովի կողմից։ Վտանգաները կարող են հենց այստեղ լինել։ Ո՞ր հոդվածներ են, որ խորհրդարանի կողմից կարող են փոխվել՝ առանց ժողովրդին հարցնելու։ Սկզբունքը հետևյալ է՝ նման պրակտիկա աշխարհում կա, առաջին դեպքը չէ։ Բայց որպես սահմանադրական իրավունքի մասնագետ՝ ես այդքան էլ հակված չեմ դա դիտարկել որպես դրական կարգավորում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Խալաթյանի՝ ամեն դեպքում սահմանադրությունը մի փաստաթուղթ է, որն ընդունվում է ժողովրդի կողմից և հետևաբար դրանից հետո սխալ է փոփոխություն կատարելիս կրկին ժողովրդին չդիմելը․ «Ես  դա ինչ-որ առումով համարում եմ նահանջ ժողովրդավարությունից։ Ցանկալի է, որ սահմանադրական ցանկացած բնույթի փոփոխություն կատարվի հանրաքվեի միջոցով։ Դա նաև թույլ կտա ապահովել սահմանադրության՝ որպես փաստաթղթի կայունությունը ու  զերծ պահել այն քաղաքական կամ այլ նպատակահարմարություններից ելնելով հաճախակի փոփոխություններից»։

Դիտարկմանը՝ արդյոք չկա վտանգ, որ Ազգային ժողովն իր որոշմամբ կարող է հետագայում Արցախը ՌԴ մաս ճանաչելու որոշում կայացնել, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Տարածքի ճակատագրի  կամ Արցախի ինքնիշխան տարածքների հետ կապված ցանկացած հարց բոլոր դեպքերում լուծվելու է  հանրաքվեի միջոցով, և այստեղ ես առանձնակի վտանգ չեմ տեսնում։ Այս առումով՝ չեմ կարծում, որ խնդիր կա։ Սրանք այն հարցերն են, որոնք Ազգային ժողովի կողմից լուծման ենթակա չեն, այսինքն՝ չեմ կարծում, որ սահմանադրության վերջնական տարբերակը, որը դրվի հանրաքվեի կունենա այնպիսի քաղաքական ինքնասպանության տանող և իրավունքին ու սահմանադրությանը հակասող դրույթներ, որոնք Ազգային ժողովին թույլ կտան առանց ժողովրդի համաձայնության, միանձնյա նման որոշումներ կայացնել՝ հատկապես որ նման պրակտիկա էլ որպես այդպիսին գոյություն չունի»։

Խալաթյանը նշեց, որ իր տեղեկություններով սահմանադրության նախագիծը ևս այդ հարցը շրջանցում է․ «Այստեղ ես որևէ վտանգավոր բան չեմ տեսնում։Ավելի շատ բացասական զարգացում եմ համարում կառավարման ձևի փոփոխությունը։ Կարծում եմ, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում ընտրված այն մոդելը, որն այսօր գործում է Արցախում, հաջողված է։ Իմ  խորին համոզմամբ՝ Արցախի սահմանադրությունն այսօր շատ ավելի որակյալ իրավաբանական փաստաթուղթ է, քան Հայաստանի սահմանադրությունը։ Կիսանախագահական համակարգին վերադառնալն, ըստ իս, որևէ կերպ հիմնավորված չէ։ Այստեղ է, որ ես  վտանգներ եմ տեսնում, քանի որ մենք կրկին վերադառնում ենք  վարչապետ-նախագահ կոնֆլիկտագեն մոդելին, որը նաև Հայաստանում գոյություն ուներ մինչև սահմանադրական փոփոխությունները։ Անկեղծ ասած մինչ օրս ես Արցախի մասնագիտական հանրույթից, պատմական մարմիններից ու պաշտոնյաներից չեմ լսել, թե որն է պատճառը, որ կրկին վերադարձ է կատարվում կիսանախագահական համակարգին։ Ես այստեղ ավելի շատ տեսնում են ինչ-որ լատենտ զարգացումներ, որոնց մասին դեռևս նպատակահարմար չեմ գտնի խոսել։ Բայց ես կարծում եմ, որ այդ  փոփոխությունների կատարումը նպատակ է հետապնդում որոշակի քաղաքական շրջանակների իշխանական դիրքերը ամրապնդել կամ իշխանության բերել»,-եզրափակեց նա։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում