Thursday, 25 04 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ

Հայաստան պետության հիմնարար հարցը. լրջագույն խնդրի բարդ առերեսում

Հայաստանում բուռն քննարկումներ ծավալվեցին այն տեղեկության առիթով, որ աշխարհի բնակչությունը դարձել է 8 միլիարդ: Այդ քննարկումները հատկապես աշխույժ բնույթ էին ստացել Մարտունու նորածնի մասին տեղեկության ֆոնին, որը 8 միլիարդերորդ բնակչի «հավակնորդներից» էր: Այդ տեղեկությունը դարձավ հայկական համացանցի աշխույժ կատակների առիթ: Գործնականում, համաշխարհային դեմոգրաֆիական պատկերի ֆոնին, Հայաստանի դեմոգրաֆիական հեռանկարը չափազանց լուրջ խնդիրներից ու մարտահրավերներից մեկն է, որ կանգնած է հայկական պետականության առաջ:

Այդ իմաստով առավել քան կարևոր է այն, թե Մարտունու նորածինը «որերորդ»-ն էր Հայաստանի բնակչության հաշվարկում, որը պաշտոնական վիճակագրության համաձայն շատ վաղուց է իջել այսպես ասած 3 միլիոնի հոգեբանական շեմից: Մինչդեռ, 2016 թվականին Սերժ Սարգսյանը սահմանում էր մինչև 2040 թվական Հայաստանի բնակչությունը 4 միլիոնի հասցնելու նպատակը, իսկ 2018-ից հետո Նիկոլ Փաշինյանը խմբագրում այն և սահմանում 5 միլիոն բնակչության հասնելու նպատակը՝ 2050 թվականին: Իսկ փաստ է այն, որ, օրինակ աշխարհաքաղաքական, ռազմա-քաղաքական կարևորագույն կռվան և աշխարհաքաղաքական «կռվախնձոր» գոտում՝ Մեղրիում, կա Հայաստանի հանրապետության ընդամենը 5 հազար բնակիչ, և գուցե փոքր ինչ ավելի՝ հարակից այլ բնակավայրերն ու գյուղերը ներառյալ: Ժողովրդագրությունը այն «անկասելի ջուրն» է, որի առաջ անզոր է ամեն ինչ: Ժողովրդագրությունն է բոլոր լրջագույն խնդիրների «արմատը», թե դրական, թե բացասական իմաստով, ու այդ հարցը հայկական պետականության համար նույնիսկ առավել առանցքային և հիմնարար է, քան անգամ ղարաբղյան հարցը, անվտանգության հարցերը:

Որովհետև, հնարավոր չէ չհաջողել, բեկում չապահովել ժողովրդագրական պատկերի առումով, բայց ակնկալել խորքային ու հիմնարար արդյունավետություն մնացյալ հարցերը լուծելու ճանապարհին՝ լինի մարտավարական, թե ռազմավարական նշանակության հարց: Որքանո՞վ է խնդիրը Հայաստանում դիտարկվել համարժեք լրջությամբ: Սա հարց է, որի ստույգ պատասխանը տալ բավականին բարդ է, թեև մյուս կողմից առկա պատկերը հուշում է, որ չի եղել համարժեք դիտարկում, այլապես Հայաստանի ժողովրդագրական համայնապատկերն ու միտումները կլինեին շատ ավելի «բարորակ»:

Այսօր էլ, հարցը խոշոր հաշվով գտնվում է մի շարք թե սուբյեկտիվ, թե օբյեկտիվ հանգամանքների ստվերում, որոնք լցնում են Հայաստանի հանրապետության «օրակարգը», բայց միևնույն ժամանակ «դատարկում» Հայաստանի հանրապետությունը՝ կամ ֆիզիկապես, կամ առնվազն հոգեբանական առումով, երբ շատերը մնալով Հայաստանում, այդուհանդերձ հոգեբանորեն «լքել» են այն: Դրա փոխարեն, օրինակ Հայաստան է գալիս մի քանի տասնյակ հազար ռուսաստանցի՝ հայտնի իրադարձությունների հետևանքով, որոնք Հայաստանի տնտեսական կյանքում բերում են աշխուժություն, տալիս մեծ տնտեսական էֆեկտ, որը գործնականում նպաստում է Հայաստանում սոցիալական անկում, հետևաբար ֆիզիկական կամ հոգեբանական արտագաղթի հետևանք չունենալուն:

Հայաստանն ուզում է լուծել այդ «ներգաղթյալներին» ժամանակավորից մշտականի վերածելու հարց, միաժամանակ դրա տողատակում բարդ չէ նկատել ժողովրդագրական հարցի հակասական հանգամանք: Մի կողմից դա կարող է լինել ոչ միայն տնտեսական ներարկում, այլ նաև ժողովրդագրական, մյուս կողմից դա հայկական ներարկում չէ: Մինչդեռ տնտեսությունն էլ այն է, առանց որի հնարավոր չէ ապահովել ժողովրդագրության խնդրի լուծում: Իսկ տնտեսությունը հազիվ թե հնարավոր լինի դիտարկել զուտ «ազգային» չափորոշմամբ:

Միևնույն ժամանակ առաջանում է հարց, թե զգայական, հուզական, ուռահայրենասիրական կամ ազգային պաթետիկ դիտարկումներից անդին, որքա՞ն է իրատեսական այն, որ հնարավոր է Հայաստանի ժողովրդագրական խնդիրները լուծել ապավինելով զուտ հայկական էթնիկ ռեսուրսին: Իսկ դա մի պարագայում, երբ մեզ շրջապատող մարտահրավերներն ու անվտանգության սպառնալիքները որքան ռազմա-քաղաքական են, նույնքան նաև հենց ժողովրդագրական՝ մեզ բազմապատիկ գերազանցող վիճակագրությամբ: Հետևաբար առաջանում է հարց, թե որքանո՞վ ենք պատրաստ խնդիրը դիտարկել հենց «հավելյալ ռեսուրս» ներգրավելու հնարավորության, ու նաև կարողության տեսանկյունից, որքանով ենք պատրաստ գնահատել այդ տեսանկյունից թե հնարավորություններ, թե անշուշռ ռիսկեր, հետևաբար բավականին հմուտ ու ռազմավարական պլանավորմամբ կառավարում պահանջող, Հայաստան պետության հիմնարար հարցը:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում