Saturday, 25 03 2023
01:00
SOCAR-ը սկսել է ղազախական նավթի տարանցումը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հայ-թուրքական սահմանը բացվել է Հերմինե Նաղդալյանի՞ համար
ԵԱՀԿ-ում դեսպան Պապիկյանի անդրադարձը Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը
Ճանապարհային ոստիկաններն ուժեղացված ծառայություն են իրականացրել Արտաշատում
23:45
Թուրքիային քննադատել են ԱՄՆ-ի կոնգրեսում
23:30
Ակբան բիզնեսին է փոխանցում իր լավագույն փորձն ու գիտելիքը
23:15
Էմանուել Մակրոնը հայտնել է Չինաստան այցելելու ծրագրի մասին
23:00
ԵԱՏՄ երկրներում կստեղծվի վերաապահովագրական ընկերություն
Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը
Լիբանանի վիճակը բոլոր առումներով «գեշ» է․ չի բացառվում՝ բախումներ լինեն
Արմավիրի ջրանցքներից մեկում դի է հայտնաբերվել
Հռոմի ստատուտը վավերացնելով՝ Հայաստանը հաղորդ է դառնում միջազգային իրավակարգին
Բախվել են BMW-ն ու մոպեդը. մոպեդի վրա գտնվող 3 հոգին հայտնվել են ​ավտոբուսի տակ. կա 2 զոհ,1 վիրավոր
Չնայած ԱՄՆ-ի զսպող կոչերին, հողի վրա Ադրբեջանի գործողությունները սահմանափակում է Իրանը
ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել արդյունավետ գործընկերությունն ՀՀ ներքին գործերի նախարարության հետ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ՊՆ
Հայ գերիների հարցերով փաստաթղթեր են տարածվել Նյու Յորքում, Ժնևում, Վիեննայում և այլուր. Միրզոյան
Էդգար Փարվանյանն ազատվել է Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից
Մխիթարյանի ներկայությունը կհեշտացներ մեր գործը․ Պետրակովի և Հարոյանի նախախաղային մամուլի ասուլիսը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը ուսումնավարժություն է անցկացրել Գյումրու երկաթուղային կայարանում
Երասխում հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Արշակ Սարգսյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով
Կանգնեցրե՛ք Ալիևին, այլապես մի օր նա և իր «կնքահայր» Էրդողանը կխժռեն նաև ձեզ
Այս որոշումը հսկայական քաղաքական ռեսուրս է տրամադրում․ Տիգրան Եգորյան
Շախմատիստ` Գարրի Կասպարով
Վարչապետը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ
Զոհված 15 զինծառայողների գործով մեղադրյալ, զորամասի հրամանատարի տեղակալի կալանքի ժամկետը երկարաձգվել է
Վրաստանում չորս պատգամավոր զրկվել է մանդատից
Ծեծից հետո 15 կրակոցով սպանել է ծեծողի կնոջն ու վիրավորել ծեծողին

Համաշխարհային տնտեսական ճգնաժամը խոչընդոտներ կարող է առաջացնել 2023 թվականի ՀՀ պետբյուջեի կատարման համար

Օրերս ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ԱԺ-ում 2023թ. քննարկման ժամանակ հայտարարել է, որ երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը հիմնված է չորս առաջնահերթությունների վրա՝ անվտանգային համակարգ, ենթակառուցվածքներ, սոցիալական աջակցության համակարգ, կրթության և գիտության արդիականացում։

Նրա դիտարկմամբ՝ միջազգային զարգացման գործընկերների հետ տարվող աշխատանքները՝ կնքված կամ կնքման փուլում գտնվող համակարգային ծրագրերը, առանցքային բարեփոխումներն ուղղակի ազդեցություն կունենան բյուջետային գործընթացների, 2023 թվականի պետբյուջեի կատարման վրա։

Նշենք, որ Ասիական զարգացման բանկը Հայաստանին 100 մլն ԱՄՆ դոլար գումար կհատկացնի, իսկ Ֆրանսիական զարգացման գործակալությունը` 100 մլն եվրո։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տնտեսագետ Հրանտ Միքայելյանն ասաց, որ ոչ մի երկրում բյուջեն երբեք բավարար չի լինում, պետք է համապատասխան ձևով տիրապետել այդ գումարներին։ Ծրագրային բաշխման ուղղությունները, թերևս, առաջին հայացքից, ճիշտ են ընտրված, այլ հարց է, թե ինչ մանրուքներ կան և որքան արդյունավետ կծախսվեն այդ գումարները։ Այս ամենի վերլուծության արդյունքում կարող ենք հասկանալ, թե որքան բալանսավորված է բյուջեն։ Տնտեսագետը չի կարծում, որ հիմա կարիք կա անիրտաեսական խնդիրների քննարկման, քանի որ այս պահի դրությամբ տնտեսությունը կարող է տալ այնքան գումար, որոնք թվերով արձանագրվում է և այնքան, որքան նախատեսված է հաջորդ տարվա համար։ Եթե դա իրագործվի, ապա կարելի է համարել, որ ձեռքբերում ունենք, որովհետև դա նպաստող հանգամանք է, չնայած նրան, որ դրան զուգահեռ կան նաև սահմանափակումներ, որոնք կարող են խանգարել։ Շատ կարևոր է նաև նվազագույնի հասցնել առկա պակասորդը, որի մասով արդեն իսկ որոշակի քաղաքականություն է տարվում։

«Նշած ուղղությունների արդյունքների գրանցումը՝ հիմնականում ավելի երկար ժամանակ է պահանջում, եթե հաշվի չառնենք սոցիալական աջակցությունը, որն էլ հիմնականում կարճաժամկետ է լինում, սակայն որպեսզի, ի վերջո, արձանագրվի այդ արդյունավետությունը՝ կարևոր է ոչ միայն ուղղության ճիշտ ընտրությունը, այլև՝ կադրային ճիշտ բազան։ Եթե այն մարդիկ, որոնք իրագործելու են այս ծրագիրը՝ լինեն ճիշտ ընտրված և լավ մասնագետներ, ապա վստահաբար կարելի է ասել, որ հաջողության գրավականը մեծ է և կարող ենք այս գործում ևս հաջողել, որովհետև միայն գումար ծախսելը հարցի լուծում չէ․ դա կարող է միայն լուծման համար ռեսուրս տրամադրել, սակայն ոչ ավելին, այստեղ գերակշիռ դեր և կարևորություն ունեն կադրային ռեսուրսը և ճիշտ ռազմավարությունը։ Առաջնահերթությունների մասով, հատկապես կարևոր է, լրացուցիչ ռեսուրսի առկայությունը»։

Միքայելյանի նշմամբ՝ ամենամեծ խոչընդոտն այս պարագայում՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամն է, որովհետև այն լիովին անկանխատեսելի է և ունի մեծ ազդեցության գոտի։ Հարցականի տակ է նաև այն, որ արդյոք գալիք տարի համաշխարհային տնտեսությունը կունենա նույն բարիքները, ինչ հիմա, քանի որ եղածը՝ սխեմային ինդեքսի արդյունք է, այլ կերպ ասած՝ արտադրողների մոտ ակնկալիքների ուռճացված ինդեքս։ Օգոստոսից սկսած՝ այդ ինդեքսը համաշխարհային մակարդակով նվազում է։ Կան հարցեր, որոնց պատասխանները դեռևս չկան և այս պարագայում միայն կարող ենք հույս ունենալ, որ ամեն բան կկարգավորվի, քանի որ Հայաստանի տնտոեսության վրա մեծապես իր ազդեցությունն է թողնում համաշխարհային տնտեսական վիճակը՝ թե՛ ճգնաժամը, թե՛ տնտեսական աճը․ դրանք ուղիղ փոխկապակցված են միմյանց հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում