Thursday, 25 04 2024
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել

Այս տարի Հայաստան մուտքի և ելքի տարբերությունը դրական կլինի. Նախորդ տարի բացասական էր

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը:

 Պարոն Մարկոսյան, նախօրեին էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, որ այս տարի 20 հազարով ավելի քիչ մարդ է մեկնել արտագնա աշխատանքի, նաև նշել է, որ ՌԴ-ից Հայաստան տեղափոխված մարդկանց ուղիղ կեսը՝ մոտ 50 հազար մարդ, հայկական ազգանուններով են: Այս պատկերը ձեր կարծիքով ի՞նչ է ցույց տալիս:

Պետք է տեսնել, թե որոնք են այն պատճառները, որ մեր հայրենակիցները եկել են Հայաստան: Գլխավոր պատճառը Ռուսաստանում հայտարարված զորահավաքն էր, որի արդյունքում հազարավոր մեր հայրենակիցներ վերադարձել են Հայաստան: Վերլուծելով Հայաստան մուտքի և ելքի ցուցանիշները, տեսնում ենք, որ սեպտեմբերի տվյալներով այդ տարբերությունը դրական է եղել ընդամենը 2959-ով, մինչդեռ նախորդ տարի այդ ցուցանիշը բացասական է եղել 7504-ով: Հայկական փաստաթղթերով մուտքի և ելքի տարբերությունը բացասական է 40 230-ով, բայց դա ոչինչ չի նշանակում, որովհետև ժամանակավոր արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցները սեպտեմբերին դեռևս չեն վերադարձել: Այդ ցուցանիշը նախորդ տարվա սեպտեմբերի դրությամբ եղել է 103․578: Սա նշանակում է, որ տարվա վերջին հայկական փաստաթղթերով ևս մուտքի և ելքի տարբերությունը դրական կլինի:

Օրերս Ռուսաստանի նախագահը նոր հրամանագիր ստորագրեց երկքաղաքացիների մասով: Այս իրավիճակը կարագացնի՞ մեր հայրենակիցներին Հայաստան հոսքի տեմպերը:

Արդեն իսկ տարբեր լրատվամիջոցներ գրում են, որ Ռուսաստանում կարող է լինել երկրորդ զորահավաքը, և եթե այդպիսի որոշում կայացվի, բնականաբար, նորից հոսք կլինի: Բնական է, որ շարժը դեպի Հայաստան զորահավաքի հետ է կապված, թեև տարբեր այլ խնդիրներ ևս կան: Պետք է հասկանալ, որ Ռուսաստանում արդեն իսկ բավականին լուրջ խնդիրներ կան և դրանք գնալով կարող են մեծանալ, և նաև այդ պատճառով մեր հայրենակիցները սկսեն վերադառնալ հայրենիք:

Ռուսաստանի պետական վիճակագրական ծառայությունը վերջին տվյալներն է հրապարակել, ըստ որի այս տարվա հունվար-սեպտեմբերին Ռուսաստանը լքել է Հայաստանի 40 666 քաղաքացի: Իսկ այս տարվա 8 ամիսներին Ռուսաստանը լքել է այնտեղ բնակվող 15 հազար Հայաստանի քաղաքացի: Սա պայմանավորված է հենց պատերազմով ու մոբիլիզացիայո՞վ:

Մոբիլիզացիայի մասով Ռուսաստանում որոշակի փոփոխություններ, խստացումներ եղան, այդ թվում նաև միգրանտների՝ Ռուսաստանում մնալու և աշխատելու հետ կապված: Այդ խնդրի առումով Հայաստան վերադարձողներ եղել են, որոնք եկել են իրենց փաստաթղթերն ուղղելու և անհարկի խնդիրներից ՌԴ-ում խուսափելու համար: Այսինքն՝ երկու գործոն է եղել, որոնք ազդել են Հայաստան հոսքի վրա՝ միգրացիոն ընթացակարգերի խստացումը և զորահավաքը:

Կարո՞ղ ենք ասել, որ մեր հայրենակիցները զանգվածաբար լքում են Ռուսաստանը:

Ոչ, չէի ասի, թե զանգվածաբար լքում են, բայց ակնհայտ է, որ այս ամենը կապված է Ռուսաստանում տեղի ոըւնեցող գործընթացների հետ: Իսկ թե հետո ինչ կլինի, դա ուղղակիորեն կապված է նրա հետ, թե ինչպես կընթանան գործընթացները՝ տնտեսական, քաղաքական: Այդ ամենը շատ լուրջ ազդեցություն ունի նաև մեր հայրենակիցների մտադրությունների վրա՝ վերադառնալ Հայաստան, թե մնալ Ռուսաստանում:

Հայաստան տեղափոխվածներից շատերը նաև աշխատատեղեր բացեցին Հայաստանում, և տնտեսական աշխուժությանը նպաստեցի՞ն:

Ռուս-ուկրաինական պատերազմն սկսվելուց անմիջապես հետո առաջին ալիքով բավական լուրջ աշխատուժ տեղափոխվեց Հայաստան, և բավական շատ ռուսներ այստեղ աշխատանքի են անցել: Հիմնականում նրանք ՏՏ ոլորտի աշխատողներ են, նաև ֆիրմաներ ամբողջ կազմուվ տեղափոխվեցին Հայաստան: Կան նաև ֆրիլանսերներ, նաև մարդիկ, որոնք տեղավորվել են հայկական ընկերություններում: Բավական հոսք եղել է և հիմա էլ կա: Նաև գործարարներ են տեղափոխվել, որոնք այստեղ գործունեությունը են ծավալում, իրենց արտադրանքը արտահանում արտերկիր: Այս հոսքը տեսանելի է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում