Thursday, 30 03 2023
Հնդկաստանը վճռական է Հայաստանի հետ համագործակցության հարցում
Պուտինը մեկնում է Էրդողանի մոտ․ բռնապետերի փոխշահավետ այցերը
Իրանա-հայ եղբայրությունն ամրապնդվել է, և Իրանը մեղադրում է Բաքվին․ Ադրբեջանի ՊՆ
Ինչով «փակել» օդը․ Հայաստանը պետք է ընտրություն կատարի աշխարհի լավագույն ՀՕՊ համակարգերից
Կայացել է ԵՄ Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպումը
Ֆրանսահայերը ցույցերին չեն մասնակցում, դա պայմանավորված չէ Մակրոնի հայամետ լինելով
Հայկ Կոնջորյանն ընդունել է Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին
Էսկալացիան կխառնի ամեն ինչ, զանազանել որտեղ է Արցախի տարածքը, որտեղ` Հայաստանինը, դժվար կլինի
21:30
Թուրքիան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության խաղաղ հանգուցալուծման համար
«Հականացիոնալիզմի» առաջին զոհը
21:15
Ռուսաստանում ապրող կամ այնտեղ գտնվող ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն այդ երկիրը․ Բլինքեն
Տեռոր է եղել, տեսել են երեխեքը սպանված են` վառել են. Կացարանում զոհվածի պապիկ
20:45
Ռուսաստանն Աֆրիկայի հետ ուղղակի առևտրի հնարավորություն է ստացել
Խոստովանել է, որ մարիխուանան «Տելեգրամի» միջոցով տեղադրում են Երևանի տարբեր վայրերում
ՀՀ կառավարությունն ապահովում է ազատ մամուլի զարգացման համար անհրաժեշտ բոլոր մեխանիզմները. Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանական կողմը հինգ կետում սահմանից առաջ է տեղակայվել․ ԱԱԾ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Նախապատրաստվում են ՀԱՊԿ զորավարժություններ
Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու քննարկումներ չեն եղել. Զախարովա
ՄՔԴ-ին Հայաստանի միանալու հարցը կլուծվի դաշնակցային ճանապարհով. Զախարովա
19:30
Բնապահպան ակտիվիստները Մադրիդում կարմիր ներկ են լցրել Պատգամավորների կոնգրեսի շենքի վրա
Գերմանիայի մոտեցումները փոխվել են, Հայաստանն ավելի կարևորվում է որպես պետություն
Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Հրազդանի, Սևանի, տարածաշրջաններում՝ անձրև
Դիվանագիտական բացթողու՞մ, թե՞ իր մասին հիշեցում. ինչու՞ Հայաստանը Հռչակագրին միացավ վերապահումով
«Բրյուսելը հետաքրքրված չէ ՀՀ և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմամբ». Զախարովա
Կալանավորվել է «օրենքով գող» «Շահումյանցի Ժիրոն»
18:52
Չինաստանի վարչապետը նախազգուշացրել է Ասիայում «քաոսի և հակամարտությունների» վտանգի մասին
Դեպքի վայրը խախտվել է. Նորիկյանը` վաշտի կացարանում հրդեհի մասին
18:50
Մալավիում «Ֆրեդի» ցիկլոնի զոհերի թիվը կարող է գերազանցել 1200-ը
Զինդատախազի հետ հանդիպումից լիարժեք բավարարված չենք. կացարանում զոհված զինվորի ծնող

Հայաստանը չպետք է վերակնքի ՌԴ-ի հետ դաշնակցային պայմանագիրը, հակառակ դեպքում՝ կկործանվի

1997 թվականին  Հայաստանի ու Ռուսաստանի միջև կնքված դաշնակցային հարաբերություններն այս տարի պետք է վերանայվեն, որովհետև այն կողմերը կնքել են 25 տարով։Ենթադրվում է, որ առաջիկա ամիսներին քննարկվելու են օգոստոս ամսին՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված բարեկամության և փոխադարձ օգնության մասին պայմանագիրը։

Սոցիոլոգ Կարեն Սարգսյանը համարում է, որ պայմանագիրը պետք է ոչ թե վերանայվի, այլ չեղարկվի, հակառակ դեպքում՝ Հայաստանը կկործանվի․ «Եթե այդ պայմանագիրը  վերանայվի, ապա դա կնշանակի՝ սեփական ձեռքով իրեն գլխից խփել։ Այն բոլոր պայմանավորվածությունները, որ գործել են մինչև փետրվարի 24-ը, պետք է ասպարեզից դուրս գան։ Եթե  ՔՊ-ն փորձում է  վերանայել ինչ-որ մի պայմանաագիր և ոչ թե այն չեղարկում, ապա պետք է գիտակցի, որ կգնա պատմության աղբամանը։ Շուտով Եվրամիությունը Ռուսաստանը համարելու է Հյուսիսային Կորեայի նման մի երկիր, մենք ի՞նչ ունենք իր հետ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Կարեն Սարգսյանը համարում է, որ ՌԴ-ի հետ պայմանագրի վերանայումը ռիսկային է․ «Դա միանշանակ ռիսկային է։ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն Ռուսաստանը համարում են  ահաբեկչական երկիր, եթե  մենք դաշնակցային պայմանագիր ենք կնքում, ապա որտե՞ղ ենք հայտնվում»։

Եթե իշխանությունները գնան պայմանագիրը չեղարկելու պայմանավոր, ապա ըստ մեր զրուցակցի, բացի որոշ օլիգարխների սեփական գրպանին կպնելուց ոչ մի ուրիշ ռիսկ չկա․ «Շարունակելու և դադարեցնելու ռիսկերն անհամեմատելի են։ Եթե դադարեցնում ես, այդ պայմանագիրը չես շարունակում, զգալիորեն ավելի քիչ ռիսկեր կան, քան եթե շարունակում ես՝ ես նկատի ունեմ երկարաժամկետ պարագայում։ Կարող է Ռոբիկը մի քիչ ասֆալտ մաշեցնի,որոշները դուրս գան փողոց գորգռան, Ադրբեջանը երկու հատ ավել կրակի։ Սա կարճաժամկետ ու միջնաժամկետ պայմաններում, երկարաժամկետ ռիսկերը լրիվ այլ ոլորտի մեջ են»։

Սարգսյանի խոսքերով՝ եթե ուզում ես պետականություն պահպանես, պետք է Ռուսաստանի հետ կապ չունենաս։

Արդյոք իշխանությունները կգնան պայմանագիրը չեղարկելու տարբերակով, Սարգսյանի խոսքերով՝ ռիսկ չեն անի․ «Բայց ես հույս ունեմ, որ կձգձգեն գործընթացը,կասեն՝ քննարկելու հարցեր կան։ Այսինքն՝ իրենք իրենց բնավորության համաձայն  կմանևրեն»,-եզրափակեց նա։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝  ուզեզ-չուզես Ռուսաստանի հետ պայմանագիր պետք է, բայց դաշնակցային՝ կասկածելի է․ «Ռուսաստանի հետ հազարումի կապեր ունենք՝ տնտեսական, սոցիալական, աշխարհաքաղաքական շահեր կան, պատմական առնչություններ։ Պայմանագիր թող լինի, բայց ոչ ռազմավարական, որովհետև ՌԴ-ի ռազմավարական շահերը հայ ժողովդրի շահերի հետ համատեղ չեն։ Դա նշանակում է, որ միջպետական փոխհարաբերությունների կարգավորման վերաբերյալ պայմանագիր պետք է, որը պետք է տեղափոխվի հարաբերությունների իրական հարթություն։ Սկզբունքը պետք է լինի հետևյալը՝իրավահավասարություն, փոխադարձ շահավետություն։ Հիմա չկա այդպիսի պայմանագիրր, եղածը կեղծ է, խրթին ու հակահայաստան, մանավադ որ դա արտացոլվում է Հայաստանի հանդեպ Ռուսաստանի իբրև թե ստանձնած պարտավորությունների  կոմպելքսը, որոնք չեն կատարվում, հակառակն է տեղի ունենում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա;

Ըստ Շիրինյանի՝  այդ կարգավորումը նշանակում է ՝ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից դուրս գալ և դրանք չդիտարկել ռուս-հայկական հարաբերությունների ծիրի մեջ․ «Այսինքն՝ որպես մի պետություն, որի հետ հարաբերություն ունենք, ոչ ավելին։Բացի այդ՝ նոր կնքվող պայմանագիրը  ոչ մի կերպ չպետք է խանգարի Հայաստանի դիվերսիֆիկացված  քաղաքականությանը՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հնդկաստանի Իրանի և  Հայաստանի մյուս բարեկամների հետ։ Իսկ Ռուսաստանը  Հայաստանի բարեկամ պետությունը չէ»,-եզրափակեց նա։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում