«Կարճաժամկետ հեռանկարում չեմ տեսնում խաղաղության պայմանագիրը կնքելու հնարավորություն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը:
Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանն ամեն ինչ կանի գործընթացը բոյկոտելու համար: Գուրգեն Սիմոնյանը համարում է, որ խաղաղությունը կարող է հարատեւել՝ միայն երբ Զինված ուժերի պատրասվածության պատշաճ մակարդակ լինի եւ ուժերի հավասարակշռություն: