Thursday, 30 03 2023
Պուտինը մեկնում է Էրդողանի մոտ․ բռնապետերի փոխշահավետ այցերը
Իրանա-հայ եղբայրությունն ամրապնդվել է, և Իրանը մեղադրում է Բաքվին․ Ադրբեջանի ՊՆ
Ինչով «փակել» օդը․ Հայաստանը պետք է ընտրություն կատարի աշխարհի լավագույն ՀՕՊ համակարգերից
Կայացել է ԵՄ Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպումը
Ֆրանսահայերը ցույցերին չեն մասնակցում, դա պայմանավորված չէ Մակրոնի հայամետ լինելով
Հայկ Կոնջորյանն ընդունել է Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին
Էսկալացիան կխառնի ամեն ինչ, զանազանել որտեղ է Արցախի տարածքը, որտեղ` Հայաստանինը, դժվար կլինի
21:30
Թուրքիան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության խաղաղ հանգուցալուծման համար
«Հականացիոնալիզմի» առաջին զոհը
21:15
Ռուսաստանում ապրող կամ այնտեղ գտնվող ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն այդ երկիրը․ Բլինքեն
Տեռոր է եղել, տեսել են երեխեքը սպանված են` վառել են. Կացարանում զոհվածի պապիկ
20:45
Ռուսաստանն Աֆրիկայի հետ ուղղակի առևտրի հնարավորություն է ստացել
Խոստովանել է, որ մարիխուանան «Տելեգրամի» միջոցով տեղադրում են Երևանի տարբեր վայրերում
ՀՀ կառավարությունն ապահովում է ազատ մամուլի զարգացման համար անհրաժեշտ բոլոր մեխանիզմները. Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանական կողմը հինգ կետում սահմանից առաջ է տեղակայվել․ ԱԱԾ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Նախապատրաստվում են ՀԱՊԿ զորավարժություններ
Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու քննարկումներ չեն եղել. Զախարովա
ՄՔԴ-ին Հայաստանի միանալու հարցը կլուծվի դաշնակցային ճանապարհով. Զախարովա
19:30
Բնապահպան ակտիվիստները Մադրիդում կարմիր ներկ են լցրել Պատգամավորների կոնգրեսի շենքի վրա
Գերմանիայի մոտեցումները փոխվել են, Հայաստանն ավելի կարևորվում է որպես պետություն
Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Հրազդանի, Սևանի, տարածաշրջաններում՝ անձրև
Դիվանագիտական բացթողու՞մ, թե՞ իր մասին հիշեցում. ինչու՞ Հայաստանը Հռչակագրին միացավ վերապահումով
«Բրյուսելը հետաքրքրված չէ ՀՀ և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմամբ». Զախարովա
Կալանավորվել է «օրենքով գող» «Շահումյանցի Ժիրոն»
18:52
Չինաստանի վարչապետը նախազգուշացրել է Ասիայում «քաոսի և հակամարտությունների» վտանգի մասին
Դեպքի վայրը խախտվել է. Նորիկյանը` վաշտի կացարանում հրդեհի մասին
18:50
Մալավիում «Ֆրեդի» ցիկլոնի զոհերի թիվը կարող է գերազանցել 1200-ը
Զինդատախազի հետ հանդիպումից լիարժեք բավարարված չենք. կացարանում զոհված զինվորի ծնող
18:40
Հոսպիտալացված Հռոմի պապն իրեն ավելի լավ է զգում և աշխատում է հիվանդանոցից

Ծանր սարդոստայնը հյուսվում է թեթև «թելերից» և վերածվում պետության ու հանրության թակարդի

Փաստերի ստուգման հարթակը հայտնում է, որ կառավարությունն արտոնություն է սահմանել զբոսաշրջային ոլորտում գործող մի ընկերության համար, որը ներկրում է զբոսաշրջային նշանակության վրաններ: Ընկերությունն ազատվել է մաքսատուրքից, քանի որ գործում է գերակա հայտարարված ոլորտում և օգտվել է դրա համար նախատեսված կառավարության խրախուսանքից: Այդ ամենը ոչ միայն լավ է, այլ նաև ողջունելի, բայց կա մի խնդիր՝ ընկերությունը պատկանում է փոխվարչապետներից մեկի օգնականին, ստեղծվել է 2022 թվականի ապրիլին: Այդպիսով, ընկերությունը պատկանում է փաստացի պետական պաշտոնյայի և ակնառու է, որ կառավարության որոշման գործում կա շահերի բախում, թեև, ինչպես կասեր «դասականը»՝ թղթերով ամեն ինչ կարգին է:

Բայց, ամեն ինչ սկսում է թերևս հենց «թղթերով կարգին» լինելուց, երբ ժամանակի ընթացքում է սկսում ակնառու դառնալ, որ իրականում շատ բան կարգին չէ, բայց արդեն էապես նվազել է շատ բան փոխելու հնարավորությունը, քանի որ ձևավորվել է բիզնես հետաքրքրության և քաղաքական գործառույթների սերտաճմամբ կուռ համակարգ, որը բավականին ընդլայնել է իր տարատեսակ «շահառուների» շրջանակն ու այն վերածել գործնականում հիբրիդային սարդոստայնի: Ընդ որում, դա կարող է տեղի ունենալ ոչ միայն հանրության համար աննկատ, այլ նաև մարդկանց, որոնք կամա, կամ նույնիսկ ակամա են մասնակցում դրա ձևավորմանը, նախնական «կուտակման» փուլում կարծելով, թե իրողությունն առնչվում է չնչին ու կառավարելի ռիսկերի, որոնք ոչ միայն որևէ վտանգ չեն ներկայացնում հանրային-պետական կյանքի հետագա կազմակերպման համար, այլ նույնիսկ կարող են դիտարկվել պաշտոնական գործառույթների իրականացման մոտիվացիան բարձրացնող, այսպես ասած «տոնուսը» բարձրացնող անհրաժեշտ գործոն:

Առավել ևս, որ առկա իրավիճակը որևէ կերպ համեմատելի չէ ահռելի կոռուպցիոն-ֆինանսական այն սխեմաների մասշտաբների ու բնույթի հետ, որ Հայաստանում գոյություն է ունեցել մինչև 2018  թվականը և ինչն էլ գործնականում հանգեցրել է Հայաստանի «բազմակողմանի» և «համապարփակ» տկարացմանն ու բերել նաև մինչ այդ գոյություն ունեցած համակարգի հանդեպ հանրային խորը անվստահության, հանգեցնելով հեղափոխական փոփոխության անխուսափելիության: Ավելին, այն հանգամանքը, որ ներկայումս հենց այդ համակարգի կառույցներն են ձևավորում քաղաքական գերակա ընդդիմությունը, ստեղծում է որոշակի երկաթյա «փաստարկ» և«վահան» այն շրջանակների համար, որոնք կամա, թե ակամա համարվում են շահերի բախման աղբյուր կամ օջախներ ստեղծող գործոններ:

Այն, որ այսօր չի կարող լինել նախկին համակարգի մասշտաբների ու բնույթի հետ որևէ համեմատություն, և այն, որ կա նախկին համակարգի քաղաքական աշխուժություն և վերադարձի «հեռանկար» կամ «ռիսկ», փաստացի դառնում է ներկայիս ռիսկերի «ծածկոց», դարձյալ՝ կամա, թե ակամա: Մինչդեռ, հասնում ենք գլխավոր, գերագույն խնդրին, մասնավորապես նրան, որ ինչպես «Մոսկվան չի կառուցվել միանգամից», այդպես էլ նախկին կառավարող համակարգը միանգամից չէ, որ հասել է բիզնեսի և քաղաքական իշխանության սերտաճման այն մասշտաբներին, որոնք քայքայեցին պետական անվտանգությունն ու Հայաստանի հանրային համակեցությունը, բերեցին իշխանություն-հանրություն խորը անվստահության, պետական, հասարակական-քաղաքական ինստիտուտների դեգրադացման:

Բուն հարցն այն է, որ հանրությունների, պետությունների համար չափազանց կարևոր է «բաց չթողնել» պահը, երբ տեղի է ունենում մասշտաբի շրջադարձային «տրանսֆորմացիա» և այսպես ասած փոքր ու միջին ձեռներեցների քաղաքական իշխանության «անմեղ» ձևավորումից հետո հանկարծ հանրությունը գործ է ունենում խոշոր սեփականատերերի քաղաքական իշխանության ու շահերի հետ, ընդ որում դրանից բխող հիբրիդային սխեմաներով, որոնք ռիսկերի կառավարման գործում հանրության համար ստեղծում են լրջագույն խոչընդոտներ, իրավիճակը աստիճանաբար հասցնելով նոր հեղափոխական փոփոխությունների հրամայականի: Հայաստանը մի անգամ բաց է թողել այդ պահը կառավարելը, հազիվ թե օգտակար կլինի երկրորդ անգամ թույլ տալ այդպիսի «շքեղություն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում