Տեղի է ունեցել հեռախոսազրույց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև։
Զրուցակիցների կողմից հատուկ ուշադրություն է դարձվել հոկտեմբերին Վլադիմիր Պուտինի կողմից ներկայացված և Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից աջակցություն ստացած՝ Թուրքիայում գազային խոշոր հանգույց ստեղծելու նախաձեռնության իրականացման հեռանկարներին։
Այդ մասին ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: