Ինչպես հայտնում է Bloomberg-ը, դեկտեմբերի 1-ից Թուրքիան Ռուսաստանի համար կփակի մուտքը դեպի Բոսֆորի և Դարդանելի նեղուցներ: Ռուսական նավթ տեղափոխող տանկերներին թույլ չեն տա անցնել ջրերով, եթե դրանք ապահովագրական ծածկույթ չունենան։
Դեկտեմբերի 5-ից ռուս նավթագործները չեն կարողանա ազատ ապահովագրություն ստանալ։ 2,5 շաբաթ անց այս փաստաթուղթը հասանելի կլինի միայն այն տանկերներին, որոնք նավթ են տեղափոխում Արևմուտքի պատժամիջոցների սահմանած «առաստաղից» ցածր գնով։
Պատժամիջոցները, որոնք ռուսական նավթային ընկերություններին կզրկեն միջազգային ապահովագրական ծառայություններից, շուտով կդառնան ամբողջական։ Սահմանափակումներին միացել է Միացյալ Թագավորությունը, որտեղ գտնվում է նավերի սեփականատերերի փոխադարձ ապահովագրական ակումբների միջազգային խումբը, որն ապահովագրում է նավերի համաշխարհային տոննաժի մոտ 90%-ը։