Վրաստանի ներքին գործերի նախարարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության վրացի փրկարարները Գուդաուրիում լեռնափրկարարական վարժանքներ են անցել: Այդ մասին տեղեկանում է Sputnik ռադիոկայանի վրացական ծառայությունից:
Վարժանքն անցկացվել Է Վրաստանում Ֆրանսիայի դեսպանատան և Շամոնիի լեռնադահուկային ազգային կենտրոնի փորձագետների աջակցությամբ:
Մեկ շաբաթ տևող վարժանքների շրջանակներում տասնհինգ փրկարարներ անցել են տեսական ու գործնական ուսուցում:
Ուսուցման գլխավոր նպատակը եղել Է լեռնափրկարարական աշխատանքների մշակումն ու կատարելագործումը: Վարժանքների ավարտվելուց հետո նախագծի մասնակիցներն ստացել են համապատասխան հավաստագրեր: