ԱԺ -ում կառավարություն հարցուպատասխանի ժամին Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց պաշտոնական Երևանի մոտեցումը խաղաղության պայմանագրի վերաբերյալ «Խաղաղության դետալացված համաձայնագրի դեպքում կարող ենք դժվարություններ ունենալ», – «Այսպես ասած, շրջանակայանի համաձայնագրի մոդելի մոտեցում, երբ որ շրջանակն է գծվում, առանց շատ մեծ կոնկրետությունների»։ այսպես բացատրեց Նիկոլ Փաշինյանը։ Թեման «Առաջին լրատվական»-ը քննարկել է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ:
Նավասարդյանը համաձայն չէ պնդմանը, որ Հայաստանը ընտրել է ռուսական տարբերակը. «ՀՀ-ն ասում է, որ եթե ՌԴ-ն կարող է պնդել իր առաջարկը, ապա կգնանք դեպի խաղաղության պայմանագիր: Այն տարբերակը, որ առաջարկում է Արևմուտքը, կարող է իրականություն դառնալ: ՀՀ իշխանությունը ավելի շատ հակված է գնալ Արևմուտքի տարբերակով»: