Thursday, 18 04 2024
13:50
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Ռուսաստանը երբեք ինքնակամ դուրս չի եկել իր ներկայության գոտուց. պարտադրված քա՞յլ, թե՝ գործարք
13:40
Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
13:30
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
13:20
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական
Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել
Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում պատրաստ ենք աջակցել Հայաստանին. Լիտվայի վարչապետն՝ Ալեն Սիմոնյանին
Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ձերբակալվածներ
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են խթանել կապերը թվային կառավարման ոլորտի առաջատար ընկերությունների միջև
13:00
Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը
Միրզոյանը սաուդական կողմն առաջարկել է «ճանապարհային քարտեզ» փոխհամաձայնեցնել
ԼՂ-ից 330 ուսուցիչ մարզային դպրոցներում աշխատանքի է անցել առանց մրցույթի՝ 30% հավելավճարով
«Բրյուսովի համալսարան» անորոշ անունը ժամանակավրեպ է. այն պետք է վերադառնա իր նախկին կոչմանը
Թարգմանիչների խնդիր ունենք. Փաշինյանը` Բրյուսովի համալսարանի նոր ռեկտորին
Որ հիվանդությունների դեպքում է սահմանափակվում զինծառայությունը. ներկայացնում է ՊՆ նախարարը
Մարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե տիպային կիստա է «քսերոքս» արած
Նորակառույց դպրոցները դասապրոցեսից հետո չեն կողպվելու՝ դառնալու են համայնքային կենտրոններ
12:30
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Արցախից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատանքի է անցել ՀՀ դպրոցներում
Դպրոցներում առանձնացվել է վարչատնտեսական կառավարումը. «դե օրինակ թուղթը, կավիճը միատեսակ կլինեն»
12:20
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
12:10
Սահմանապահ Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ
Լուրերի օրվա թողարկում 12։00
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակման գործով 12 անձ է անցնում
Ու՞մ դիմաց է Ռուսաստանը մերկացնում Կովկասյան ճակատը
11:45
Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը կվերադարձվի պետությանը
11:15
ԱՄՆ-ն Իսրայելին 26, Ուկրաինային՝ 61 մլրդ դոլար կտրամադրի
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել

Եթե չսեղմենք Ֆրանսիայի մեկնած ձեռքն ու նորից խաբնվենք ՌԴ-ի խոստումներին՝ ծանր իրավիճակում կհայտնվենք

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։

-Պարոն Գրիգորյան,  Ֆրանսիայի Սենատն ընդունեց Ադրբեջանին պատժամիջոցների ենթարկելու մասին բանաձև, սակայն շատերը նշում են, որ այն միայն խորհրդանշական բնույթ ունի և որ Սենատի որոշումները կառավարության համար պարտադիր կատարման ենթակա չեն։ Ի՞նչ կարծիք ունեք այս գործընթացի մասին։

Բացի այն, որ Ֆրանսիայի Սենատը շատ կարևոր փաստաթուղթ ընդունեց Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հետ կապված, այդ լսումներն  ավարտվեցին կառավարության ներկայացուցչի ելույթով։ Այսինքն՝ սենատորները նախաձեռնեցին բանաձև, քննարկվեց Ֆրանսիայի Սենատում, վերջում կառավարությունն այդ  նախաձեռնության վերաբերյալ ելույթ ունեցավ ու իր կարծիքը հայտնեց։Կառավարության ներկայացուցիչը դրական եզրակցություն տվեց։ Դա նշանակում է, որ բանաձևը կառավարության կողմից ընդունվում է։ Այսինքն՝ կառավարությունը դրական է տրամադրված այդ  բանաձևին։ Ուրեմն այդ մտահոգվողներին պետք է ասել՝ պետք չէ մտահոգվել, պետք է ոգևորվել, քանի որ կառավարության դիրքորոշումը լավն է։

Այլ հարց է այն, որ կառավարությունը պետք է նախաձեռնությունը կյանքի կոչի։ Բանաձևն ունի խորհրդատվական բնույթ, բայց  քանի  որ կառավարության ներկայացուցիչը դրական կարծիք հայտնեց, ուրեմն կարելի է ոգևորվել։

-Գործնականում ի՞նչ է տալիս այս բանաձևը։

Գործնականաում Հայաստանը ստանում է այն, որ մենք ճիշտ էինք, երբ ասում էինք, որ Ադրբեջանը խախտել է մեր սահմանը, մտել է մեր տարածք։ Այդ փաստաթղթում հստակ գրված է, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ՀՀ տարածքիցԼ։ Երկրորդ՝  աշխարհը ստանում է շատ հզոր մեխանիզմ՝ սահմանափակելու Ադրբեջանի ագրեսիվությունը։ Ֆրանսիան աշխարհի ամենահզոր պետություններից մեկն է, ՄԱԿ ԱԽ մշտական անդամ։ Պարզ է, որ Ֆրանսիայում  ընդունված այս բանաձևի ռեզոնանսն անպայման կլինի, այսինքն՝ զսպիչ մեծանիզմ կլինի Ադրբեջանի համար։Հաջորդ հարցն այն է, որ եթե Ադրբեջանը համարձակվի մեծ պատերազմական գործողություններ սկսել, որոնք Ադրբեջանը կատարեց սեպտեմբերի 13-ին, միանշանակ Ֆրանսիայի կողմից սանկցիաներ կլինեն։ Այդ թվում կլինեն կոնկրետ քայլեր, չեմ բացառում, որ լինի Լեռնային Ղարաբաղի ճանաչում։

Կարող ենք ասել, որ Ֆրանսիան  ամենահայամետ եվրոպական երկիրն է, շատ ավելի հայամետ է, քան ամբողջ Եվրամիությունը։ Մենք ինչպե՞ս կարող ենք ընդառաջ քայլեր անել։

Պարզ է՝ Ֆրանսիան իր վրա ծանր գործ ստանձնեց՝ հայերին աջակցելու լիդերությունը։ Բայց ես չէի ասի, որ չկան այլ երկրներ, ում դիրքորոշումը հայամետ է։ Նույն Միացյալ Նահանգները, Կանադան, Հունաստանը, Կիպրոսը  այս կոնկրետ հարցերում ունեն հայամետ դիրքորոշում։

-Բայց  Ֆրանսիայից ավելի զգուշավոր են։

-Իսկ ո՞վ ասաց, որ մեզ պետք է, որ բոլորը պետք է Ֆրանսիայի մակարդակի աջակցություն ցույց տան։Կան տարբեր պետություններ, բայց երբ այս ձևի հզոր պետություն է  աջակցում մեզ, դա աշխարհում աննկատ չի մնա։

-Իսկ Հայաստանն իր հերթին անու՞մ է բավարարը՝ որպես  քայլ ընդառաջ, ավելի գործնական արդյունք ապահովելու համար։

-Հուսով եմ, որ արվում է, բայց ամենավտանգավորը հիմա այն է, որ  մենք նորից խափնվենք  Ռուսաստանի խոստումներին։Այժմ ամենավտանգավորը դա է։ Ես համոզված եմ, որ Ռուսաստանը հիմա ինչ-որ քայլեր կանի՝ ցույց տալու, որ իրենք ևս կան։ Եթե մենք խաբնվենք՝ դա շատ լուրջ սխալ կլինի։ Ֆրանսիայի քայլերը մեր խնդիրները դուրս են բերում մեր տարածաշրջանից։Մեր տարածաշրջանում մենք ապագա չունենք, այստեղ 3+3 է աշխատում՝ Թուրքիա, Իրան, Ռուսաստան ու 3 հարավկովկասյան երկիր։ Իրանն ու Վրաստանը իրավիճակ չեն փոխի, իսկ մնացածը մեր դեմ են։ Ուստի եթե մնում ենք ռեգիոնում՝ պարտված ենք, իսկ այստեղից դուրս  Ֆրանսիան ու ԱՄՆ-ն են, և շանս կա՝ պաշտպանելու մեր շահերը։ Գլխավոր վտանգն այն է, որ մեզ մեկնած ձեռքը չսեղմենք։ Շատ ծանր կլինի մեզ համար։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում